ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2399-Ա |
«13» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՓՈՂՈՑ Հ.76/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿՈՒՀԻ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ՄԵԼԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկուհի Մնացականի Առաքելյանի (ծնված 09.09.1971թ.) և Մելինե Մնացականի Առաքելյանի (ծնված 27.07.1970թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 25.10.2024թ. հ.ԱՏ-25102024-01-0030 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.11.2024թ. հ.Հ-13702 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2025թ. հ.20-Ել-82282 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց հ.76/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց հ.76/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկուհի Մնացականի Առաքելյանի և Մելինե Մնացականի Առաքելյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 115.55քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 115.55քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց հ.76 հասցեի բնակելի տանը տրամադրել «Սասունցի Դավթի փողոց հ.76/1» հասցեն:
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց հ.76/1 հասցեում գտնվող 115.55քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |