«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1996 թ. N 99
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԷՖԵԴՐԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թմրադեղերի խմբին պատկանող էֆեդրին դեղանյութը (30 միլիգրամանոց 49800 դեղահաբ), որի ներկրվող քանակությունը թույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում այդ դեղանյութի համար գործող թույլատրված չափաքանակի (քվոտա) սահմաններում։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղանյութի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 10-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |