ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 764-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոցի կառուցման նպատակով 2024 թվականի օգոստոսի 16-ին «Փարս Թաբլո» ՓԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/60-1 պայմանագրի շրջանակներում համաձայնագիր կնքելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը «Փարս Թաբլո» ՓԲԸ-ին տրամադրել նոր ծանուցում՝ կապալառուի կողմից ապահովումների ներկայացման համար սահմանելով քսանօրյա ժամկետ։
2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում «Փարս Թաբլո» ՓԲԸ-ի կողմից ապահովումներ չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը միակողմանիորեն լուծել:
3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի ապրիլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |