ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2154-Ա |
«30» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.24 ՇԵՆՔԻ Հ.24 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՍԱՆ ՓԵԹ» ՍՊ ընկերության լ/ա Արթուր Մուրադյանի դիմումը՝ Ս. Գրիգորյան փողոց հ.24 շենքի, սեփականության իրավունքով «ՍԱՆ ՓԵԹ» ՍՊ ընկերությանը պատկանող հ.24 տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.04.2025թ. հ.14042025-01-0050 վկայական, գաղտնաբառ՝ D8DJZFEWAZUB) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.02.2025թ. հ.Դ-18009-25 և 06.05.2025թ. հ.Դ-46159-25 եզրակացությունները.
1. Արաբկիր վարչական շրջանի, Ս.Գրիգորյան փողոց հ.24 շենքի, սեփականության իրավունքով «ՍԱՆ ՓԵԹ» ՍՊ ընկերությանը պատկանող հ.24 տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |