ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2152-Ա |
«30» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա. ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.74 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ինեսա Չեպուրկոյի լ/ա նաև համասեփականատեր Սայիդ Նուր Էյնի Գառգառիի դիմումը՝ Ա.Արմենակյան փողոցի, սեփականության իրավունքով Ինեսա Չեպուրկոյին և Սայիդ Նուր Էյնի Գառգառիին պատկանող հ.74 բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.02.2025թ. հ.21022025-01-0324 վկայական, գաղտնաբառ՝ PCLKVYXQVBP2) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.03.2025թ. հ.Դ-23872-25 եզրակացությունը.
1. Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ա.Արմենակյան փողոցի, սեփականության իրավունքով Ինեսա Չեպուրկոյին և Սայիդ Նուր Էյնի Գառգառիին պատկանող հ.74 բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |