«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 1996 թ. N 197
Քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1994 և 1995 թվականներին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին առաքած ապրանքների, կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների դիմաց ժամանակին վճարում չստացած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առանձին ձեռնարկություններ (ցանկը կցվում է) ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված պատժամիջոցների)` 1994 և 1995 թվականներին պետական պատվերի գծով նրանց առաքած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց այդ ձեռնարկություններին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների չվճարած գումարների (պարտքերի) վճարումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով` ամեն ամսվա 1-ի դրությամբ պարտքերի գումարի նկատմամբ, մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 28-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1996 թ. հունիսի 28-ի N 197 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
(հազ. դրամ) |
|
NN ը/կ |
Ձեռնարկության անվանումը |
Ազատվող տույժի գումարը | |||
| |||||
|
1. |
Չարենցավանի հաստոցաշինական գործարան |
5292,2 |
|
2. |
Երևանի հաստոցաշինական գործարան |
11564,3 |
|
3. |
«Շուշան» տեքստիլ կոմբինատ |
2594,0 |
|
4. |
Գորիսի «Զանգեզուր» կոմբինատ |
2261,2 |
|
5. |
Երևան մահուդի ֆաբրիկա |
9420,3 |
|
6. |
Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկա |
6046,8 |
|
7. |
Կամոյի գուլպա-կարի ԱՄ-ի N 1 ֆաբրիկա |
2938,0 |
|
8. |
«Հայէներգո» ՊՁ |
38014,1 |
|
9. |
ՀՀ ՆԳՆ շինմոնտաժային վարչություն |
2384,5 |
|
10. |
Ջրմուղ-կոյուղու տնտեսության արտադրական վարչություն |
22360,6 |
|
11. |
Աբովյանի պտուղ-բանջարեղենի բազա |
995,3 |
|
12. |
Աբովյանի հացի գործարան |
100,4 |
|
13. |
Գյումրիի մսի կոմբինատ |
984,1 |
|
14. |
ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնացված մատակարարման բազա |
1138,4 |
|
15. |
Հայբակալեա (Հայնպարեղեն) |
15438,5 |
|
16. |
Երևանի քաղաքային էլեկտրացանց |
18511,6 |
|
17 |
«Հայաստան-շինարար» |
764,3 |
|
18. |
«Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ |
2595,4 |
|
19. |
«Կասկադ-Ապրիլ» |
2849,1 |
| _____________________________________________________________________________________________ | ||
|
Ընդամենը |
146253,1 | |