ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 197
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
28.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«28» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 1996 թ. N 197

Քաղ. Երևան

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1994 և 1995 թվականներին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին առաքած ապրանքների, կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների դիմաց ժամանակին վճարում չստացած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առանձին ձեռնարկություններ (ցանկը կցվում է) ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված պատժամիջոցների)` 1994 և 1995 թվականներին պետական պատվերի գծով նրանց առաքած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց այդ ձեռնարկություններին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների չվճարած գումարների (պարտքերի) վճարումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով` ամեն ամսվա 1-ի դրությամբ պարտքերի գումարի նկատմամբ, մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թ.

հունիսի 28-ի N 197 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN

ը/կ

Ձեռնարկության անվանումը

Ազատվող տույժի գումարը

1

2

3

1.

Չարենցավանի հաստոցաշինական գործարան

5292,2

2.

Երևանի հաստոցաշինական գործարան

11564,3

3.

«Շուշան» տեքստիլ կոմբինատ

2594,0

4.

Գորիսի «Զանգեզուր» կոմբինատ

2261,2

5.

Երևան մահուդի ֆաբրիկա

9420,3

6.

Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկա

6046,8

7.

Կամոյի գուլպա-կարի ԱՄ-ի N 1 ֆաբրիկա

2938,0

8.

«Հայէներգո» ՊՁ

38014,1

9.

ՀՀ ՆԳՆ շինմոնտաժային վարչություն

2384,5

10.

Ջրմուղ-կոյուղու տնտեսության արտադրական վարչություն

22360,6

11.

Աբովյանի պտուղ-բանջարեղենի բազա

995,3

12. 

Աբովյանի հացի գործարան

100,4

13.

Գյումրիի մսի կոմբինատ

984,1

14.

ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնացված մատակարարման բազա

1138,4

15.

Հայբակալեա (Հայնպարեղեն)

15438,5

16.

Երևանի քաղաքային էլեկտրացանց

18511,6

17

«Հայաստան-շինարար»

764,3

18.

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ

2595,4

19.

«Կասկադ-Ապրիլ»

2849,1

_____________________________________________________________________________________________
 

Ընդամենը

146253,1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան