ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 318-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վետֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04427162) 2025 թվականի մարտի 28-ին կնքված՝ N 25/06-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեղվաբուծական ապրանքների և պարագաների մատակարարում՝ 3,273,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գամմա Էլեկտրիկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00098479) 2025 թվականի ապրիլի 21-ին կնքված՝ N 25/11-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում՝ 1,200,731 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07404587) 2025 թվականի ապրիլի 21-ին կնքված՝ N ՆԱՀՀ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական նախագծային աշխատանքների կատարման և հեղինակային հսկողության ծառայության մատուցում՝ 199,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
|
Երևան |
|
19.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |