ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 416-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 36-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի hունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 36-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետի 3-րդ սյունակից հանել «(ներառյալ տարածքային կտրվածքով՝ առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի)» բառերը.
2) 31-րդ կետի 5-րդ սյունակում «օգոստոսի 7-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.
3) 33-րդ կետի 5-րդ սյունակում «օգոստոսի 8-ը» բառերը փոխարինել «հուլիսի 21-ը» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
16.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |