ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«28» նոյեմբեր 2024 թ. |
N 6899-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 5470-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 19-ին Առողջապահության նախարարություն ներկայացված կադրային հագեցվածության վերաբերյալ գրությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ««ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի մայիսի 4-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու N Կ-ԲՕ-003462 լիցենզիայի գործողության կասեցումը` այդ թվում աշխատակից Կատերինա Պարխոմենկոյի մասով» N 5470 հրամանով կասեցված` բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործողության մասով կասեցումը, բացառությամբ աշխատակից Կատերինա Պարխոմենկոյի գործունեության մասով:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |