ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 6510-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵՍԹ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002537 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 11-ի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «ԲԵՍԹ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի փետրվարի 12-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-002537 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԲԵՍԹ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձի կողմից սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայով նախատեսված պայմանով, տեսակով և վայրում հայտ ներկայացնելու և այն բավարարվելու արդյունքում նոր լիցենզիան տրամադրելու օրվանից: Իսկ նոր լիցենզիայի տրամադրելու ժամկետը` սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայի տրամադրման օրվանից հինգ տարուց ավելի ժամանակահատվածը գերազանցելու դեպքում կամ չլիցենզավորվելու դեպքում` սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 13-ին:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |