ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 6484-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՋՄԻԱԾԻՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-000274 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «ԷՋՄԻԱԾԻՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000274 լիցենզիան վերաձևակերպել «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ, լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` Հայաստան, Արմավիր, Վաղարշապատ, Կիրովի /47:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |