ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«16» հունվար 2025 թ. |
N 205-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՄԻԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱՄԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի հունվարի 14-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՄԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003314, 2008 թվականի դեկտեմբերի 26-ին տրված թիվ Կ-XX-001277, 2021 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002832, 2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ Կ-XX-000851, 2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ Կ-XX-000852, 2010 թվականի հունիսի 21-ին տրված թիվ Կ-XX-001429 և 2022 թվականի հոկտեմբերի 20-ին տրված թիվ Կ-ԲՕ-003316 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում` նշելով 2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ Կ-XX-000851, 2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ Կ-XX-000852, 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003314, 2010 թվականի հունիսի 21-ին տրված թիվ Կ-XX-001429 և 2022 թվականի հոկտեմբերի 20-ին տրված թիվ Կ-ԲՕ-003316 լիցենզիաների բնօրինակները պահպանված չլինելու փաստը,
2) «ԱՄԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002832 և 2008 թվականի դեկտեմբերի 26-ին տրված թիվ Կ-XX-001277 լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |