ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«03» հունվար 2025 թ. |
N 10-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունները կատարողի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից
1) 2018 թվականի սեպտեմբերի 5-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002449 լիցենզիայի գործողությունը,
2) 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002999 լիցենզիայի գործողությունը,
3) 2017 թվականի մարտի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002247 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային` ֆունկցիոնալ ախտորոշիչ, ուռուցքաբանական, անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ), սրտաբանական, նյարդաբանական, մաշկաբանական, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր-ախտորոշիչ` կլինիկական, ճառագայթային ախտորոշիչ` ուլտրաձայնային տեսակների մասով,
4) 2021 թվականի ապրիլի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002264 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային` մանկական սրտաբանական, մանկական նյարդաբանական, լաբորատոր-ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական) տեսակների մասով,
5) 2022 թվականի հոկտեմբերի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003318 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային` ռևմատոլոգիական տեսակի մասով,
6) 2023 թվականի դեկտեմբերի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003623 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, համաճարակաբանական տեսակների մասով:
2. ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել լիցենզիաների նոր ձևաթղթեր, վերջիններիս մեջ համապատասխանաբար ներառելով սույն հրամանի 1-ին կետի 2-6-րդ ենթակետերով նշված լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի նույն ենթակետերով դադարեցված տեսակների:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |