ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1295-Ա |
«10» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 15-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՍՈՆ ԵՐԱՄԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Սամսոն Երամի Աղաջանյանի (ծնված 02.02.1962թ.) դիմումները (12.10.2022թ. հ.Դ-89584-22, 22.04.2023թ. հ.Դ-47675-23, 24.07.2023թ. Դ-89570-23, 14.12.2023թ. հ.Դ-157170-23, 14.12.2023թ. հ.Դ-157170-23, 04.03.2024թ. Դ-29937-24)։ Երևանի Շենգավիթ վարչական շրջան, Ն.Շենգավիթ 15-րդ փողոց հ.1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 97.64քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 24.11.2022թ. հ.ԱՏ-24112022-01-0919, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 07.09.2023թ. հ.12390 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.01.2025թ. հ.20-Ել-Դ-89584-22 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ն.Շենգավիթ 15-րդ փողոց հ.1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ն.Շենգավիթ 15-րդ փողոց հ.1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամսոն Երամի Աղաջանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 97.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 97.64քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ն.Շենգավիթ 15-րդ փողոց հ.1 հասցեում գտնվող 97.64քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |