ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1313-Ա |
«10» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նվեր Զաքարյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ի կողմից 28.06.2023թ. տրված հ.Հ-8776 արխիվային տեղեկանքը, Սպանդարյանի անվան կոլտնտեսության՝ 10.11.1990թ. քաղվածքը:
Ներկայացված փաստաթղթերից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 587.2քմ, Սպանդարյանի անվան կոլտնտեսության՝ 10.11.1990թ. քաղվածքում ամրագրված 600.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-153527-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցում գտնվող /տնամերձ/ 587.2քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Նվեր Զաքարյանին հատկացված Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցում գտնվող, 587.2քմ մակերեսով հողամասին տրամադրել «Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22/8» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |