ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 828-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.5132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.5132-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետում` «հ.55 պայմանագրի» բառերը փոխարինել «հ.35 պայմանագրի» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |