ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 609-Ա |
«28» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.34 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՀԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՏՈՆՈՅԱՆԻ, ՄՀԵՐ ԴԱՎԻԹԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Շահեն Սուրենի Տոնոյանի (ծնված 21.09.1969թ.) և Մհեր Դավիթի Մանուչարյանի (ծնված 10.06.1985թ.) դիմումները։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.12.2022թ. հ.ԱՏ-02122022-01-1002 տեղեկանքը, 05.09.2023թ. Շենգավիթ, Ն.Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.28/20 բնակելի տան սեփականատերերի և 19.11.2023թ. Շենգավիթ, Ն.Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ փակուղի հ.32/2 բնակելի տան սեփականատիրոջ համաձայնագրերը` համադրումները ուղղելու վերաբերյալ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.10.2024թ. հ.Հ-12078 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.12.2024թ. հ.20-Ել-Դ-126652-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.34 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.34 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Շահեն Սուրենի Տոնոյանի, Մհեր Դավիթի Մանուչարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 83.11քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 83.11քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.34 հասցեում գտնվող 83.11քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |