ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 139-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 2,543,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 139-Ա որոշման

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը: Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել

վերջինիս աշխատանքային պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման համար` 486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Էջմիածին, բնագավառը՝ հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,543,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, (ՀՎՀՀ` 04703401)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1) շենքի կառուցման աշխատանքներ (այդ թվում՝ հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ, տանիքային աշխատանքներ, շենքի ինժեներական ցանցերի մոնտաժման և ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգման և հարակից կառույցների վերակառուցման աշխատանքներ)՝ 1,450,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) ավտոտնտեսության շենքի քանդման և վերականգնման աշխատանքներ՝ 77,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) շենքի արտաքին դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 186,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) օդակարգավորման և օդափոխության համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 175,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

5) վերելակի ներմուծում՝ 30,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

6) ներմուծվող նյութեր՝ 275,000,000 դրամի չափով, այդ թվում՝

ա. պղինձ՝ տանիքի համար՝ 125,000,000 դրամի չափով,

բ. ամրաններ և ամրալարեր՝ 150,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

7) շենքի կահավորում՝ 350,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) շենքի կառուցման աշխատանքներ (այդ թվում՝ հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ, տանիքային աշխատանքներ, շենքի ինժեներական ցանցերի մոնտաժման և ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի

բարեկարգման և հարակից կառույցների վերակառուցման աշխատանքներ)՝ 1,450,000,000 դրամ` առանց ԱԱՀ-ի.

2) ավտոտնտեսության շենքի քանդման և վերականգնման աշխատանքներ՝ 77,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

3) շենքի արտաքին դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 186,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

4) օդակարգավորման և օդափոխության համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 175,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

5) վերելակի ներմուծում՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

6) ներմուծվող նյութեր՝ 275,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի, այդ թվում՝

ա. պղինձ՝ տանիքի համար՝ 125,000,000 դրամ առանց ԱԱՀ,

բ. ամրաններ և ամրալարեր՝ 150,000,000 դրամի չափ առանց ԱԱՀ,

7) շենքի կահավորում՝ 350,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

 

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան