ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիս 2022 թվականի թիվ 125-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1-րդ հոդվածով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված որոշումները պաշտոնական հրապարակում չեն ստացել՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին>> թիվ 48-Ն որոշումը։
2. Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> թիվ 49-Ն որոշումը։
3. Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի < Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 50-Ն որոշումը։
4. Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի < Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> թիվ 51-Ն որոշումը։
5. Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու մասին>> թիվ 52-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Կողմ -9 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
| ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ | ||
| ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ | ||
| ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ | ||
| ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ | ||
| ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ | ||
| ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ | ||
| ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | ||
| ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | ||
| ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2022 թվական: