ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 48 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՊՈԼԻԱՄԻԴՆԵՐԻ ԹԵԼԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ եւ 45-րդ հոդվածներին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում եւ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46С ծանոթագրությամբ՝
«4бС ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 48 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:»:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 48 որոշման |
ԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրաց. չափ. միավ. |
|
5402 19 000 0 |
- - այլ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 48 որոշման |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրաց. չափ. միավ. |
|
5402 19 000 |
- - այլ՝ |
|
|
5402 19 000 1 |
- - - անիդներից՝ 900 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ |
- |
|
5402 19 000 9 |
- - - այլ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 48 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
|
5402 19 000 1 |
- - - անիդներից՝ 900 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ |
546С) |
|
5402 19 000 9 |
- - - այլ |
5 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 48 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 19 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«5402 19 000 1 |
- - - անիդներից՝ 900 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ |
|
5402 19 000 9 |
- - - այլ»։ |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ առանձին ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև` մի կողմից, և Եվրասիական տնտեսական միության ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 19 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«5402 19 000 1 |
- - - անիդներից՝ 900 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ |
8,2 7,3 6,4 5,5 4,5 3,6 2,7 1,8 0,9 0 |
|
5402 19 000 9 |
- - - այլ |
8,2 7,3 6,4 5,5 4,5 3,6 2,7 1,8 0,9 0»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: