«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 1041-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է 2001 թ. մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) 2004-2006 թթ. գործունեությունը` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը` գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
- պետությունների անվտանգության ապահովման,
- տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,
- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր
հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,
- եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական
երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,
- միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական
(ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,
- և այլ հարցերում:
Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք տրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայպետհիդրոմետը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.02 թ. N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշմամբ հաստատված Հայպետհիդրոմետի կանոնադրական խնդիրներին համապատասխան իրականացվելու են`
2.1. Օդերևութաբանական դիտարկումներ
Հանրապետության տարածքում, մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով, 42 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում, լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 3 ագրոօդերևութաբանական դիտարկումներում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետև` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
| Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը և ժամկետը |
| ա) Օդի ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - նվազագույն | |
| - առավելագույն | |
| - ժամկետային | |
| բ) Հողի մակերևույթի ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - նվազագույն | |
| - առավելագույն | |
| - ժամկետային | |
| գ) Հողախորքային ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - ըստ ծնկավոր ջերմաչափի | |
| - ըստ հողախորքային հանովի ջերմաչափի | |
| դ) Քամի | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - ուղղությունը | |
| - միջին արագությունը | |
| - առավելագույն արագությունը | |
| ե) Տեսանելիություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| զ) Ամպամածություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - ամպերի բարձրությունը | |
| - ամպերի ձևը | |
| է) Եղանակի վիճակը | շուրջօրյա |
| - դիտարկման ժամկետի եղանակը | |
| - միջժամկետային եղանակը | |
| - մթնոլորտային երևույթներ | |
| ը) Խոնավություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - հարաբերական | |
| - հագեցվածության պակասորդը | |
| - պորցիալ ճնշումը | |
| - ցողի կետը | |
| թ) Ճնշում | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
| - կայանի բարձրության վրա | |
| - ծովի մակարդակի վրա | |
| - բարոմետրական տենդենցի տեսակը | |
| - բարոմետրական տենդենցի մեծությունը | |
| ժ) Տեղումների քանակը | 12 ժամը մեկ անգամ |
| - ըստ տեղումնաչափի | |
| - ըստ անձրևագրիչի | |
| ժա) Տեղումների ձևը և տեսակը | 12 ժամը մեկ անգամ |
| ժբ) Գոլորշիացում | շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
| ժգ) Ձնածածկույթի | |
| - բարձրությունը | օրական մեկ անգամ |
| - խտությունը | երթուղային, 5 օրը մեկ անգամ |
| - ջրի պաշարի որոշումը | երթուղային, 5 օրը մեկ անգամ |
| - աստիճանը | օրական մեկ անգամ |
| ժդ) Մթնոլորտային երևույթներ | շուրջօրյա |
| - տեսակը | |
| - սկիզբը | |
| - վերջը | |
| ժե) Սառցակալում | օրական մեկ անգամ |
| - տեսակը | |
| - չափերը | |
| ժզ) Վտանգավոր երևույթներ | շուրջօրյա |
2.2. Աէրոլոգիական դիտարկումներ
Օրական մեկ անգամ ռադիոզոնդարկման ամենօրյա կատարում, Գրինվիչի ժամանակով` 00 ժամին, Երևանի աէրոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի`
- ջերմաստիճանի,
- խոնավության,
- ճնշման,
- քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:
2.3. Հելիոերկրաֆիզիկական դիտարկումներ
Ակտինոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում` 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ`
- ուղիղ ճառագայթման,
- ցրված ճառագայթման,
- անդրադարձված ճառագայթման,
- ջերմային հաշվեկշռի,
- գումարային ճառագայթման հաշվեկշռի,
- մակերեսի ալբեդոյի:
Օզոնոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` Մ-124 սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:
2.4. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում` Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 35 կայաններում և 3 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա` խոտհարքներում և արոտավայրերում:
| Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
| ա) Ըստ բույսերի զարգացման փուլերի | վեգետացիայի շրջանում |
| - բարձրությունը | |
| - խտությունը | |
| - բերքատվությունը | |
| - բերքի կառուցվածքը | |
| - կանաչ մասսայի որոշումը | |
| - գնահատականը (վիճակի գնահատումը) | |
| բ) Երթուղային հետազոտություններ | |
| - աշնանային | աշնանը, 1 անգամ |
| - գարնանային | գարնանը, 1 անգամ |
| գ) Աշնանացանի կենսունակության | հունվար-փետրվար ամիսներին |
| որոշումը | |
| դ) Գարնանային հետազոտություններ` | |
| - աշնանացանի վիճակը | ապրիլ ամսին |
| - արոտավայրերի վիճակը | մայիս-հունիս ամիսներին |
| ե) Հողի մակերևույթի վիճակի որոշում` | վեգետացիոն շրջանի զույգ օրերին |
| - չորությունը | |
| - խոնավությունը | |
| զ) Հողի գործունյա շերտերի խոնավության որոշում` գործիքային եղանակով (այժմ կատարվում է 9 կայաններում, նախատեսվում է մինչև 31.12.2006 թ. աշխատանքներ իրականացնող կայանների թիվը հասցնել 15-ի): |
վեգետացիոն շրջանում` ամսական 3 անգամ |
| է) Գոլորշիացումը` հողի մակերևույթից | մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա |
2.5. Հիդրոլոգիական դիտարկումներ
Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում` 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 88 և 4 լճային դիտակետերում`
|
ա) գետերում` |
կատարման հաճախականությունը և/կամ ժամկետը |
|
- ջրի ելքը (ծախսը) |
հորդացման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
|
- ջրի մակարդակը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|
- ջրի ջերմաստիճանը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|
- սառցային երևույթները |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ երևույթի առկայության դեպքում |
|
բ) Սևանա լճի վրա, նավի միջոցով |
առնվազն ամիսը 1 անգամ |
|
- ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում |
|
|
- ալիքի բարձրությունը |
|
|
- ջրի թափանցելիության սահմանը |
|
|
գ) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) |
շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
|
- գոլորշիացման դիտարկումներ |
|
|
դ) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|
- լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ |
|
|
ե) Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|
- ջրի ջերմաստիճանը |
|
|
- ջրի ծավալը |
|
|
- ջրի մակարդակը |
|
|
- սառցային երևույթները |
երևույթի առկայության դեպքում |
2.6. Ռադիոլոգիական դիտարկումներ
Հիդրոօդերևութաբանական ցանցի 33 կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ` ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00, գամմա ֆոնի չափումների իրականացում: Երևանյան լաբորատորիայում` ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` ՀԱԷԿ-ի շրջակայքի 30 կմ գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում:
2.7. Գիտահետազոտական աշխատանքներ
1. Կլիմայական տեղեկագրերի կազմում`
- Երևան քաղաքի համար - 2004 թ. II եռամսյակում,
- Կոտայքի մարզի համար - 2004 թ. դեկտեմբերին,
- Արմավիրի մարզի համար - 2005 թ. դեկտեմբերին,
- Արագածոտնի մարզի համար - 2006 թ. դեկտեմբերին,
2. Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալների հավաքագրում, վերլուծում, ամփոփում և յուրաքանչյուր տարվա փետրվարին հաշվետվության ներկայացում` ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:
3. Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի ամսական, սեզոնային և տարեկան գնահատման և կանխատեսման մոդելի մշակում (2006 թ.):
4. Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտի աղտոտվածության մոդելի կատարելագործում և փորձարկում (2005 թ.):
5. Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամբարներ մուտք գործող հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակում (շարունակական):
6. Սևանա լճից գոլորշիացման կանխատեսման մեթոդի մշակում, որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և ծրագրավորման նախադրյալ (2005 թ.):
7. Երաշտային պայմաններին և գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների մշակում և փորձարկում (2005 թ.):
3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և տեղեկատվության հաղորդման իրականացում` համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններին:
| Տեղեկատվության անվանումը | Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և/կամ կատարման ժամկետը |
| Եղանակի քարտեզ | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր | ամենօրյա |
| Եղանակային պայմանների կանխատեսում | յուրաքանչյուր ամիս |
| Տեսություններ` դիտված եղանակային պայմանների մասին | յուրաքանչյուր ամիս |
| Տեսություններ` դիտված և սպասվող երևույթների մասին | յուրաքանչյուր շաբաթ |
| Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա օդերևութաբանական կանխատեսում | ամենօրյա |
| Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) | ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ |
| Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա համար | ամենօրյա |
| Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում | ամենօրյա |
| Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար | ամենօրյա |
| Աէրոսինոպտիկական նյութեր և կանխատեսումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար | ամենօրյա |
| Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում և կանխատեսում | ամենօրյա |
| Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
| Շահագրգիռ կազմակերպություններին և ազգաբնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի | ըստ երևույթների առկայության |
| Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական նյութերով, վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
| Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում | միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին |
| Գետերի ամսական ծախսերի կանխատեսում | ամսական |
| Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում | տարեկան 1 անգամ |
| Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում | եռամսյակային |
| Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում | տասնօրյակային |
| Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում | օրական |
| Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք | միանգամյա, մարտ ամսին |
| Սևանա լճի ջրային հաշվեկշիռը | ամսական |
| Սևանա լճի մակարդակը | ամենօրյա |
| Գետերի մակարդակի և ծախսի տվյալներ | ամենօրյա |
| գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) հաճախակի տվյալներ | ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար |
| Սևանա լճից ջրի բացթողումների քանակի տվյալները | ամենօրյա |
| Սելավային երևույթների ուսումնասիրություններ | մայիս-հոկտեմբեր ամիսներին |
| - սելավային հանույթներ | |
| - սելավային հոսքի պարամետրերի որոշում | |
| - սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և ֆոտոնկարահանում | |
| Ձնահյուսերի ուսումնասիրություններ | դեկտեմբեր-մայիս ամիսներին |
| - տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման հաճախականության և չափերի մասին | |
| - կանխատեսումներ` ձնահյուսերի հնարավոր անցման | |
| ժամանակի և հզորության մասին | |
| Գետերի հունային դեֆորմացիաների ուսումնասիրություններ | առաջին կիսամյակ |
| Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ | մարտ ամսին |
| Տեղեկանք` լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին | 1-2 անգամ, աշնանը |
| Տեղեկանք` աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Տեղեկանք` աշնանացանի վիճակի մասին | 2-3 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Աշնանացան ցորենի ձմեռային պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին | 1 անգամ, գարնանը |
| Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
| Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը` հասկակալման ժամանակ | 1 անգամ, ամռանը |
| Տվյալների բանկի ստեղծում | մշտապես |
| - օդերևութաբանական | |
| - աէրոլոգիական | |
| - ակտինոմետրիական | |
| - օզոնոմետրիական | |
| Տվյալների հաղորդում և փոխանակում | 2004-2006 թթ. |
| - 17 կայանների տվյալները SINOP ծածկագրով տրամադրել ՀՕԿ-ի Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրերի | ամենօրյա |
| - Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն | ամսական |
| - ռադիոզոնդարկման տվյալները հաղորդել ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ | ամենօրյա |
| - օզոնոմետրիական տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն | ամսական |
| Գամմա ֆոնի շաբաթական տվյալները հաղորդել ՌԴ Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը | շաբաթական |
4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`
1. Մասնագետների ատեստավորման անցկացում.
2. Համագործակցում Երևանի Պետական Համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանական մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
3. Միջոցների ձեռնարկում` ՀՕԿ-ի տարածաշրջանային կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստելու`
- 2004 թ.` 5 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 օզոնոմետրիստ:
- 2005 թ.` 6 օդերևութաբան, 4 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 կլիմատոլոգ:
- 2006 թ.` 3 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 օզոնոմետրիստ, 1 կլիմատոլոգ:
4. Մասնագետների մասնակցության ապահովում` համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը` Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդադաշտ ջրաչափական դիտակետերում:
5. Միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին:
6. Մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև ՀՕԿ-ի և ԱՊՀ երկրների հետ կնքված միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում) ապահովում:
| Հացահատիկային կուլտուրաների բերքատվության կանխատեսումը` վեգետացիայի վերահսկման ժամանակ | 1 անգամ, գարնանը |
| Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը ցողունակալման ժամանակ | 1 անգամ, գարնանը |
| Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Տեղեկանք` հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ | 1 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը | 1 անգամ, գարնանը |
| Տեղեկանք` ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում | 1 անգամ, գարնանը |
| Բանջարաբոստանային կուլտուրաների հանրապետական բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
| Ծիրանի բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
| Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
| Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը | 1 անգամ, գարնանը |
| Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի | 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20,0-80 սմ հողաշերտում | 1 անգամ, գարնանը |
| Տասնօրյակային ագրոբյուլետեններ | յուրաքանչյուր տասնօրյակ |
| Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական բյուլետեն | ամսական, ձմռան ընթացքում |
| Եղանակը և գյուղատնտեսական կուլտուրաների աճն ու զարգացումը | շաբաթական տեսություն |
| Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին | 1 անգամ, ամռանը |
| Երևան քաղաքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում | 2004-2006 թթ. |
| Տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդիկայի ներդնում | 2005-2006 թթ. |
| Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներ մուտք գործող հոսքի կանխատեսումներ | 2004-2006 թթ. |
| Երաշտային պայմանների և գյուղատնտեսական կուլտուրաների բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների ներդնում | 2005 թ. |
| Դեբեդ գետի ամսական հոսքի կանխատեսման մեթոդիկայի ներդնում | 2004 թ. |
| Տարեգրերի և տեղեկագրերի կազմում | մշտապես |
| - ագրոօդերևութաբանական | |
| - հիդրոլոգիական | |
| - ռադիոլոգիական |
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2003 թ. «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Ն որոշմամբ նախատեսված հատկացումների.
բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների.
դ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:
Ընթացիկ տարվա համար ծառայության սուբսիդավորման նպատակով բյուջետային ֆինանսավորման ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ բյուջեում` նշվում է առանձին տողով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |