ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 մարտի 2017 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՇՎԻ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵԹԵՐԱՍՊԻՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ եւ 45-րդ հոդվածներին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում եւ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45Դ ծանոթագրությամբ՝
«45Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 14 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ:»:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2909 49 800 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«2909 49 800 1 |
– – – – կաշվի եւ կոշկեղենի արդյունաբերության համար5) |
|
2909 49 800 9 |
- - - - այլ»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
| |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի մարտի 17-ի 2016 թվականի թիվ 14 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան. դրանով սահմանվում է եվրասիական տեխնոլոգիական հարթակների՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) նորարարական ենթակառուցվածքի օբյեկտի գործառման նպատակը և խնդիրները, դրանց ձևավորման, գործառման, ֆինանսավորման կարգը:
2. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների շնորհիվ ապահովվում է համակարգային աշխատանք՝ ուղղված գիտատեխնիկական զարգացման գործում առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կուտակմանը, անդամ պետությունների գիտական ներուժի մոբիլիզացմանը՝ նորարարական պրոդուկտներ և տեխնոլոգիաներ մշակելու, դրանք արդյունաբերական արտադրության մեջ ներդնելու մասով կիրառական խնդիրների համատեղ լուծման համար:
3. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
եվրասիական տեխնոլոգիական հարթակներ՝ նորարարական ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք թույլ են տալիս ապահովել արդյունավետ հաղորդակցություն և բոլոր շահագրգիռ կողմերի (գործարարության, գիտության, պետության, հասարակական կազմակերպությունների) մասնակցության հիման վրա ստեղծել հեռանկարային առևտրային տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք.
համատեղ նախագիծ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում անդամ պետությունների կազմակերպությունների կողմից համատեղ իրագործվող, համագործակցային կապերի զարգացմանն ուղղված նորարարական նախագիծ.
անդամ պետության լիազորված մարմին՝ պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն, որն անդամ պետության կողմից լիազորված է իր տարածքում իրականացնել եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության համակարգում:
II. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառման նպատակը և խնդիրները
4. Գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցությունն ապահովող եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառման նպատակն է անդամ պետությունների ներուժերի միավորման հիման վրա բարձրացնել բոլոր շահագրգիռ կողմերի (գործարարության, գիտության, պետության, հասարակական կազմակերպությունների) փոխգործակցության արդյունավետությունը՝ ազգային արդյունաբերական համալիրների փոխշահավետ նորարարական զարգացումը խթանելու, անդամ պետություններում կոմպետենտության կենտրոններ ստեղծելու, ապագայի տնտեսություն ձևավորելու, շարունակական տեխնոլոգիական նորացման, արդյունաբերության ոլորտում գլոբալ մրցունակությունը բարձրացնելու նպատակով:
5. Սույն Հիմնադրույթի 4-րդ կետում նշված նպատակին հասնելու համար եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցները իրագործում են հետևյալ խնդիրները՝
ա) անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի համար նոր տեխնոլոգիաների անհրաժեշտությունը որոշելը.
բ) գերակա գիտատեխնիկական նախագծեր որոնելը և դրանց օժանդակելը.
գ) անդամ պետությունների համագործակցությունը կարգավորելը և համատեղ նախաձեռնություններին և համատեղ նախագծերին աջակցելը.
դ) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքներ բացահայտելը և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ մշակելը.
ե) գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում անդամ պետությունների համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթերի կատարելագործմանն օժանդակելը.
զ) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումները, ինչպես նաև եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում ունեցած ձեռքբերումները մասսայականացնելը.
է) անդամ պետությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքները դիտանցելը:
III. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության ուղղությունները
6. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցները, իրենց խնդիրներին համապատասխան, կատարում են աշխատանք գործունեության հետևյալ հիմնական ուղղություններով (իրավասության շրջանակներում)՝
ա) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների, ինչպես նաև եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում ունեցած ձեռքբերումների մասսայականացման մասով խնդիրները լուծելու նպատակով՝
կատարում են անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման առաջատար ձեռքբերումների վերլուծություն,
կատարում են գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համաշխարհային փորձի վերլուծություն,
ձևավորում են (անհրաժեշտության դեպքում) առաջատար տեխնոլոգիաների և արտադրանքի միասնական ռեեստրներ,
ձևավորում են տեղեկատվահաղորդակցական համակարգեր և պորտալներ, որոնցով ապահովվում են տեղեկատվական բազաների մատչելիությունը և անդամ պետությունների բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հաղորդակցությունն առաջատար տեխնոլոգիաների ու արտադրանքի զարգացման և յուրացման գործում,
իրականացնում են առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների վերաբերյալ գիտելիքների տարածում և մասսայականացում, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումների միջոցով,
կողմնակի միջոցառումներին մասնակցելու և սեփական միջոցառումները կազմակերպելու միջոցով, առաջատար տեխնոլոգիաների յուրացման և ժամանակակից կադրերի պատրաստման հարցում խորհրդատվական աջակցություն իրականացնելու միջոցով,
բ) անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի համար նոր տեխնոլոգիաների անհրաժեշտությունը որոշելու մասով խնդիրը լուծելու նպատակով՝
անցկացնում են անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի կազմակերպությունների տեխնոլոգիաների և արտադրանքի զարգացման մակարդակի գնահատում, դրանք համադրում են օտարերկրյա անալոգների հետ,
անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի կազմակերպությունների հայտերի և առաջարկների հիման վրա ձևավորում են նոր տեխնոլոգիաների և արտադրատեսակների անհրաժեշտության վերաբերյալ միասնական ռեեստրներ,
մշակում են անդամ պետությունների տնտեսության այն ճյուղերում և հատվածներում շուկաների և տեխնոլոգիաների զարգացման կանխատեսումներ, որոնցում իրենց գործունեությունն են իրականացնում եվրասիական տեխնոլոգիական հարթակները, այդ թվում՝ նորարարական արտադրանքի հիմնական տեսակների պահանջարկի կանխատեսումներ,
մշակում են անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի կազմակերպությունների առաջատար տեխնոլոգիաները յուրացնելու և արտադրանքն արտադրելու վերաբերյալ առաջարկներ, որոնք պարունակում են տարբեր տեխնոլոգիական այլընտրանքների մշակում,
օժանդակում են անդամ պետությունների տարածքներում առաջատար տեխնոլոգիաների առաջխաղացմանն ուղղված գիտական, նախագծային, արտադրական և այլ միավորումների կազմակերպմանը,
գ գերակա գիտատեխնիկական նախագծեր որոնելու և դրանց զարգացմանն օժանդակելու մասով խնդիրը լուծելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են առաջարկները ընդգրկել անդամ պետությունների արդյունաբերության զարգացման ճյուղային ծրագրերում,
դ) անդամ պետությունների համագործակցությունը կարգավորելու և համատեղ նախաձեռնություններին և համատեղ նախագծերին աջակցելու խնդիրը լուծելու համար՝
մասնակցում են անդամ պետությունների համագործակցության գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում գերակա ուղղությունների իրագործմանը՝ համատեղ նախաձեռնություններ և համատեղ նախագծեր պարունակող նախագծային առաջարկների փաթեթ ձևավորելու միջոցով,
աջակցում են մասնակիցներին իրագործելու համատեղ նախագծեր՝ ուղղված՝
համատեղ լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների և կայանների ստեղծմանը,
նորարարական արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ ստեղծմանը և ներդրմանը,
ժամանակակից տեխնոլոգիաների տեղայնացմանը,
անդամ պետությունների միջև ժամանակակից տեխնոլոգիաների փոխանակմանը,
ճյուղի նորարարական զարգացման և փոխադարձ շահ ներկայացնող համատեղ նախագծերի իրագործման համար պայմանների ձևավորմանը,
իրականացնում են համատեղ նախագծերի իրագործման համար լավագույն գործընկերների որոնում,
նորարարական ոլորտում համագործակցային գործընկերություններ ձևավորելիս և համատեղ նախագծեր իրագործելիս կատարում են խորհրդատվական աշխատանքներ,
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կազմակերպում են (անհրաժեշտության դեպքում) համատեղ նախագծերի համատեղ փորձաքննության անցկացում,
համատեղ նախագծերի իրագործման համար կատարում են բյուջետային և արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրներից միջոցների ներգրավման աշխատանքներ,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան՝ իրականացնում են այլ աշխատանք՝ ուղղված համատեղ նախագծերի ուղեկցմանը դրանց իրագործման բոլոր փուլերում,
ե) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերման խնդիրը լուծելու և դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար՝
մշակում են առաջարկներ՝ գիտատեխնիկական և նորարարական ոլորտների զարգացման վերաբերյալ,
իրականացնում են խորհրդատվական և փորձագիտական աշխատանք.
զ) անդամ պետությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքների դիտանցման խնդիրը լուծելու համար՝
անցկացնում են նորարարական տեխնոլոգիաները և ապրանքներն անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի կազմակերպություններում ներդնելու դիտանցում,
անցկացնում են անդամ պետությունների համատեղ գիտատեխնիկական գործունեության և նորարարական համագործակցության արդյունքների դիտանցում,
հրապարակում են ակնարկներ և զեկույցներ՝ գիտատեխնիկական զարգացման առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների և անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի նորարարական զարգացման մասին:
IV. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման կարգը
7. Եվրասիական տեխնոլոգիական հարթակները ձևավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումների հիման վրա:
8. Եվրասիական տեխնոլոգիական հարթակի ստեղծման մասին որոշումն ընդունելիս անդամ պետության մասնակիցը (մասնակիցները) համաձայնեցվում է (են) անդամ պետության լիազորված մարմնի կողմից:
9. Հանձնաժողովն ընդունում է եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին որոշում՝ հետևյալ փաստաթղթերի փաթեթի հիման վրա՝
ա) մասնակիցների կողմից Հանձնաժողով ներկայացվող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին դիմում.
բ) մասնակիցների կողմից նախապատրաստված հիմնադիր փաստաթղթի նախագիծ, եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակը ստեղծվում է իրավաբանական անձի կազմավորմամբ.
գ) մասնակիցների միջև կնքված պայմանագրի նախագիծ, եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակը ստեղծվում է առանց իրավաբանական անձի կազմավորման.
դ) եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների ցանկի նախագիծ.
ե) եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման նպատակահարմարության հիմնավորում՝ նշելով գործունեության նպատակները և խնդիրները, հիմնական ուղղությունները, Միության արդյունաբերական համագործակցության գերակայություններին դրանց համապատասխանությունը.
զ) համատեղ նախագծերի ցանկի նախագիծ:
10. Եվրասիական տեխնոլոգիական հարթակը կարող է ստեղծվել իրավաբանական անձի կազմավորմամբ կամ առանց կազմավորման՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:
11. Անդամ պետության լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանել եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի պատրաստման համար պատասխանատուին:
12. Եվրասիական տեխնոլոգիական հարթակները, իրենց գործունեության պրոֆիլին համապատասխան, կարող են որպես մասնակից ընդգրկել խոշոր (ճյուղային արդյունաբերական ձեռնարկություններ, պետական ընկերություններ և այլն), փոքր և միջին բիզնեսի կազմակերպություններ, գիտական կազմակերպություններ (գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ և այլն), զարգացման պետական ինստիտուտներ, հասարակական (ճյուղային ասոցիացիաներ և միավորումներ) և այլ կազմակերպություններ, այդ թվում՝ Միության անդամ չհանդիսացող պետություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանց:
13. Եվրասիական տեխնոլոգիական հարթակները միավորում են մասնակիցներ առնվազն 3 անդամ պետություններից:
14. Եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակները ստեղծվել են իրավաբանական անձի կազմավորմամբ, եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների կողմից որոշումներն ընդունվում են եվրասիական տեխնոլոգիական հարթակների հիմնադիր փաստաթղթերին համապատասխան:
15. Եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակները ստեղծվել են առանց իրավաբանական անձի կազմավորման, եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների կողմից որոշումներն ընդունվում են նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան:
16. Եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակները ստեղծվել են իրավաբանական անձի կազմավորմամբ, եվրասիական տեխնոլոգիական հարթակներին մասնակիցների միանալն իրականացվում է եվրասիական տեխնոլոգիական հարթակների հիմնադիր փաստաթղթերին համապատասխան:
17. Եթե եվրասիական տեխնոլոգիական հարթակները ստեղծվել են առանց իրավաբանական անձի կազմավորման, եվրասիական տեխնոլոգիական հարթակներին մասնակիցների միանալն իրականացվում է դրանց մասնակիցների միջև կնքված պայմանագրին համապատասխան:
18. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության կազմակերպական և տեղեկատվական ապահովումն իրականացվում է դրանց մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև այդ նպատակներով համապատասխան անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցմամբ կարող են սահմանվել մասնակիցներ յուրաքանչյուր անդամ պետությունից:
19. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ղեկավարումն ապահովելու նպատակով ձևավորվում է ղեկավար մարմին, որի մեջ մտնում են նաև բոլոր այն անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնց կազմակերպությունները եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներ են:
20. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառումն ապահովելու նպատակով հարկ եղած դեպքում ձևավորվում են եվրասիական տեխնոլոգիական հարթակների մարմիններ՝ փորձագիտական, համակարգման, գիտատեխնիկական խորհուրդներ, աշխատանքային խմբեր, մրցութային և այլ հանձնաժողովներ: Նշված մարմինների գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են շահագրգիռ կազմակերպությունների և եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների միջոցների հաշվին:
V. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ֆինանսավորման կարգը
21. Համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, միջոցառումների, համատեղ նախագծերի իրագործման համար եվրասիական տեխնոլոգիական հարթակներն ապահովում են ֆինանսավորման ներգրավում՝
ա) եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների սեփական միջոցներից.
բ) ներդրողների, ֆոնդերի, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների միջոցներից.
գ) լիազորված մասնագիտացված ազգային կազմակերպությունների միջոցներից՝ համատեղ միջոցառումների, համատեղ նախագծերի ազգային մասերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով՝ վերջիններիս ներքին ֆինանսական քաղաքականությանը համապատասխան.
դ) անդամ պետությունների բյուջեներից՝ համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, միջոցառումների, համատեղ նախագծերի ազգային մասերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով՝ համապատասխան պետական ծրագրերի, պետական աջակցության գործիքների շրջանակներում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
ե) միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցներից՝ վերջիններիս ներքին ֆինանսական քաղաքականությանը համապատասխան, համատեղ նախագծերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով.
զ) Միության բյուջեի միջոցներից՝ Հանձնաժողովի կարիքների համար կատարվող գիտահետազոտական աշխատանքների լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով, Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ստեղծմանը և տվյալների բազաների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրագործման նպատակով:
22. Համատեղ նախագծերի կազմում իրագործվող միջոցառումների ցանկում կարող են ներառվել՝
ա) Հանձնաժողովի և պետական մարմինների կողմից իրենց վրա դրված լիազորությունների շրջանակներում իրագործվող՝ զարգացմանն ուղղված ռազմավարությունների, ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակման մասով միջոցառումները.
բ) Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և տվյալների բազաների ձևավորման մասով միջոցառումները և Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության իրագործման նպատակով Հանձնաժողովի կարիքների համար կատարվող գիտահետազոտական աշխատանքները:
23. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցները պատասխանատու են իրենց պարտականությունների կատարման համար՝ համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
VI. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեությունը համակարգելու կարգը
24. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման հարցերով՝ անդամ պետությունների փոխգործակցության ընդհանուր համակարգումն իրականացնում է Հանձնաժողովը:
25. Հանձնաժողովն անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ իրականացնում է՝
ա) եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության զարգացման և առաջխաղացման նպատակներով «կլոր սեղանների», խորհրդակցությունների և տեսահամաժողովների կազմակերպում անդամ պետությունների պրոֆիլային կազմակերպությունների շրջանում.
բ) եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման ապահովման լավագույն փորձի կուտակում.
գ) սույն Հիմնադրույթով նախատեսված եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում.
դ) սույն Հիմնադրույթի 5-րդ կետի «է» ենթակետում նշված դիտանցման արդյունքներով և կատարված աշխատանքի արդյունքների մասին եվրասիական տեխնոլոգիական հարթակների համապատասխան փաստաթղթերի հիման վրա՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի պատրաստում՝ անդամ պետությունների կողմից եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառման արդյունավետության բարձրացմանը և գործունեության խթանմանն ուղղված որոշումների կայացման համար.
ե) եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկների մշակում և դրանք Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնելը:
26. Անդամ պետությունների լիազորված մարմիններն իրականացնում են՝
ա) եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում.
բ) եվրասիական տեխնոլոգիական հարթակներին միանալուն և դրանց մասնակցելուն ուղղված՝ անդամ պետությունների աշխատանքի համակարգում.
գ) եվրասիական տեխնոլոգիական հարթակների ստեղծման մասին որոշում կայացնելու փուլում եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների, ինչպես նաև եվրասիական տեխնոլոգիական հարթակների կազմակերպական և տեղեկատվական գործունեությունն ապահովող՝ անդամ պետությունների մասնակիցների համաձայնեցում.
դ) մասնակցություն՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության դիտանցմանը, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրագործում.
ե) մասնակցություն՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործառման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկների մշակմանը:
27. Սույն Հիմնադրույթի 5-րդ կետի «է» ենթակետով նախատեսված դիտանցում անցկացնելու նպատակներով եվրասիական տեխնոլոգիական հարթակների մարմինների կողմից ամեն տարի՝ մինչև հունիսի 1-ը, իրականացվում է հետևյալ փաստաթղթերի պատրաստում՝
ա) մասնակիցների ցանկ՝ հաշվետու տարվա ավարտի դրությամբ.
բ) հաջորդ տարվա գործողությունների պլան.
գ) համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ հաշվետվություն.
դ) հաջորդ տարվա համատեղ նախագծերի թարմացված ցանկ:
28. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորմանը և զարգացման խթանմանն ուղղված աշխատանքները համակարգելու նպատակով Հանձնաժողովն անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ կազմակերպում է մշտապես գործող հարթակ, որի շրջանակներում կազմակերպվում են եվրասիական տեխնոլոգիական հարթակների հնարավոր մասնակիցների հանդիպումներ, եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների կողմից անցկացվում է զարգացման արդիական ուղղությունների և զարգացման խոչընդոտների վերացման խնդիրների քննարկում, մշակվում են եվրասիական տեխնոլոգիական հարթակների խթանման վերաբերյալ առաջարկներ:
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 201 թվականի թիվ որոշման |
ՑԱՆԿ
եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման ուղղությունների
1. Բժշկական և բժշկական կենսատեխնոլոգիաներ, դեղագործություն
2. Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ
3. Ֆոտոնիկա
4. Ավիատիեզերական տեխնոլոգիաներ
5. Միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաներ
6. Էներգետիկա
7. Տրանսպորտի տեխնոլոգիաներ
8. Մետալուրգիայի տեխնոլոգիաներ և նոր նյութեր
9. Բնական ռեսուրսների արդյունահանում և նավթի ու գազի վերամշակում
10. Քիմիա և նավթաքիմիա
11. Էլեկտրոնիկա և մեքենաշինական տեխնոլոգիաներ
12. Էկոլոգիական զարգացում
13. Արդյունաբերական տեխնոլոգիաներ
14. Գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, կենսատեխնոլոգիաներ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: