ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2016-21.04.2026)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2016 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի իրականացման նպատակներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին» հիմնադրույթը՝ կցվում է:

2. Սահմանել, որ եվրասիական տեխնոլոգիական հարթակներ ձևավորելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն առաջնորդվում է ցանկով սահմանված ուղղություններով՝ համաձայն հավելվածի:

3. Եվրասիական տնտեսական հաձնաժողովի խորհրդին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ն ընդունել որոշում՝ սույն Որոշմամբ նախատեսված ցանկի շրջանակներում գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին:

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը դիտարկել եվրասիական տեխնոլոգիական հարթակները պետական գիտատեխնիկական զարգացման ծրագրերում ներառելու հնարավորությունը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.03.2026, թիվ 2 13.04.2016, թիվ 2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան