ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1992 թ. N 559
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊՐՈՖՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1992 թվականի նոյեմբերի 1-ից հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 1000 ռուբլու չափով, գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 1400 ռուբլու, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը՝ 800 ռուբլու, 10 ամսից պակաս ուսումնական տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողներինը՝ 720 ռուբլու չափով։ Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 1600 ռուբլու, իսկ դոկտորանտներինը՝ 2000 ռուբլու չափով։
2. Թույլատրել ուսումնական հաստատություններին կրթաթոշակի համար հատկացված միջոցներից տնտեսված գումարների հաշվին սոցիալապես անապահով ուսանողներին և սովորողներին հատկացնել կրթաթոշակի հավելում՝ մինչև՝ 25 տոկոսի չափով։
3. Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների, պրոֆտեխնիկական ուսումնարանների ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար սահմանել քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու վարձի զեղչ` 65 տոկոսի չափով։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը՝ 1992/93 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից բուհերում լրիվ չափով ապահովել ռազմական ամբիոնների աշխատանքները։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |