ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1509-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 839-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման՝
ա․ 2․3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․4-րդ կետով՝
«2․4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3․6-րդ կետում նշված ժամկետներում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։»,
բ․ 3-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով․
2) որոշման հավելվածի՝
ա․ 2-րդ կետի 1-ին ենթակետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով,
բ․ 3․5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․6-րդ կետով՝
«3․6․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը, իսկ ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի դեպքում` 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
7) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
8) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ․
9) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 175 ՀՀ դրամ․
10) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
11) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 100 ՀՀ դրամ․
12) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
13) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 415 ՀՀ դրամ․
14) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ուկրաինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ.
15) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ՝ բացառությամբ սույն կետի 14-րդ ենթակետում նշված երկրներ արտահանվածի.
16) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
17) ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 20 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ ԱՏԳ ԱԱ 0303 14 20 00 կամ ԱՏԳ ԱԱ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան կամ ԱՏԳ ԱԱ 0304 42 100 0 կամ ԱՏԳ ԱԱ 0304 42 900 0 կամ ԱՏԳ ԱԱ 0304 82 100 0 ծածկագրին դասվող իշխան տեսակի ձկան ֆիլեի կամ ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1150 ՀՀ դրամ։»,
գ․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5․ Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը, բացառությամբ 2026 թվականի օգոստոս ամսին արտահանված ծիրանի, ներկայացնում է ամսական պարբերականությամբ՝ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան արտադրանքի արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, իսկ հոկտեմբեր ամսին արտահանված արտադրանքի համար՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։ Տնտեսավարող սուբյեկտն արտահանված արտադրանքի համար փոխհատուցման ստացման նպատակով յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում է մեկ դիմում՝ բոլոր ապրանքների համար, իսկ էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացվում է նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։»,
դ․ 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին կետով՝
«5․1. Օգոստոս ամսվա ընթացքում արտահանված ծիրանի համար տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ եթե տնտեսավարող սուբյեկտի կողմից օգոստոս ամսվա ընթացքում արտահանված կամ վերամշակման համար մթերված արտադրանքի համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա կատարվել է վճարում, ապա նախարարությունն օգոստոս ամսվա ընթացքում արտահանված ծիրանի համար ներկայացված դիմումի հիման վրա կատարում է առանձին վճարում։»,
ե․ 8-րդ կետի 2-րդ ենթակետը «3․5-րդ» բառից հետո լրացնել «կամ 3․6-րդ» բառերով,
զ․ 8-րդ կետի 3-րդ ենթակետը «3․4-րդ» բառից հետո լրացնել «կամ 3․6-րդ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ՝
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ լրացվող 3․6-րդ կետի 1-ին ենթակետի, որի գործողությունը տարածվում է 2026 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա․
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ լրացվող 3․6-րդ կետի 2-17-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |