ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 1994 թ. N 278
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 56 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և արվեստի պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» N 56 որոշման N 2 հավելվածի «Մշակութալուսավորական հիմնարկներ, կազմակերպություններ» բաժնում «Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո-Ապոր անվան մանկական հանրապետական գրադարանի» բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության պետական գրապալատի» բառերը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |