ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» փետրվար 2026 թ. N 15-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ, ԱԿՏԻՎԱՑՄԱՆ, ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 6–րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևը, տվյալների լրացման, ակտիվացման, պլաստիկ քարտի ձևով տրամադրման, վկայագրերի բաշխման, ինչպես նաև պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
20.02.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվարի «20»-ի N 15-Ն հրամանի |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ, ԱԿՏԻՎԱՑՄԱՆ, ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևի, վկայագրում տվյալների լրացման, վկայագրի ակտիվացման, վկայագրերի բաշխման, պլաստիկ քարտի ձևով տրամադրման, ինչպես նաև պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
2. Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը (այսուհետ` վկայագիր) վարվում է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում (այսուհետ` Ռեգիստր) էլեկտրոնային եղանակով` պարունակելով Ձև N 1-ում ներկայացված տեղեկությունները:
3. Վկայագիրը ներառում է հետևյալ տվյալները`
1) վկայագրի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը,
2) ապահովագրված անձի լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին,
3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պաշտոնական կայքէջի հասցեն,
4) ապահովագրվածի կարգավիճակ ստանալու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև վկայագրի վավերականության ժամկետը (առկայության դեպքում)։
4. Վկայագրի տվյալների լրացումը իրականացվում է Ռեգիստրում Հիմնադրամի կողմից և ապահովում է ապահովագրված անձին վերաբերող պարտադիր վավերապայմանները ներառող տեղեկությունների ամբողջություն՝ պետական ռեգիստրներում և տեղեկատվական համակարգերում առկա տվյալների հիման վրա։
5. Վկայագրի ակտիվացումն իրականացվում է Հիմնադրամի կողմից։
6. Տասնվեց տարին չլրացած անձինք վկայագիրն ակտիվացնում են օրինական ներկայացուցիչների միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձինք վկայագիրն ակտիվացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ օրենքով նախատեսված կոնտակտային անձի միջոցով։
7. Ռեգիստրում գրանցման և վկայագրի ակտիվացումից հետո ապահովագրված անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հիմնադրամի կողմից իրազեկվում է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
8. Վկայագրի էլեկտրոնային տարբերակը արտացոլվում է ապահովագրված անձի`
1) առողջության համընդհանուր ապահովագրության Ռեգիստրում ապահովագրված անձի վկայագրի համարին համապատասխան բացված անհատական հաշվում,
2) էլեկտրոնային առողջապահության համակարգի բջջային հավելվածում։
3. ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՎԿԱՅԱԳՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
9. Վկայագրերի բաշխումն իրականացվում է Հիմնադրամի կողմից՝ ապահովագրված անձանց հաշվառման և Ռեգիստրում առկա տվյալների հիման վրա։
10. Վկայագրերի բաշխման ընթացքում Հիմնադրամը սահմանում է վկայագրերի քանակը, ձևաչափը (էլեկտրոնային կամ պլաստիկ քարտի ձևով) և շահառուների շրջանակը:
11. Ռեգիստրում էլեկտրոնային եղանակով վարվող վկայագիրը, Հիմնադրամի պաշտոնական կայքէջին՝ թղթային կամ առցանց եղանակով, համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում ողջամիտ ժամկետում կարող է տրամադրվել նաև պլաստիկ քարտի ձևով` համաձայն Ձև N 2-ի:
12. Պլաստիկ քարտը ձևավորվում է էլեկտրոնային վկայագրի տվյալների հիման վրա և տրամադրվում է Ձև N 2-ին համաձայն:
13. Պլաստիկ քարտի ձեռքբերման ցանկության դեպքում ապահովագրված անձը կարող է դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված կոնտակտային անձի միջոցով։
14. Պլաստիկ քարտն ապահովագրված անձը Հիմնադրամից ստանում է անձամբ, պլաստիկ քարտն անձամբ ստանալու անհնարինության դեպքում ապահովագրված անձի կողմից լիազորված անձը, օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը կարող է ստանալ այն՝ համապատասխան ստացական ստորագրելու պարագայում:
4. ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
15. Պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի, վնասման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ապահովագրված անձը Հիմնադրամի պաշտոնական կայքէջին՝ թղթային կամ առցանց եղանակով դիմում է Հիմնադրամին` պլաստիկ քարտի ձևով վկայագրի կրկնօրինակ ստանալու նպատակով։
16. Պլաստիկ քարտի ձևով վկայագրի կրկնօրինակը ողջամիտ ժամկետում տրամադրվում է Հիմնադրամի կողմից՝ սույն Հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով՝ համապատասխան վճարման մասին տեղեկատվության առկայության դեպքում։
17. Պլաստիկ քարտի ձևով վկայագրի կրկնօրինակի տրամադրման պահից նախկին վկայագիրը համարվում է անվավեր, իսկ կրկնօրինակի վրա նշվում է վկայագրի համարը և «-1» արտահայտությունը։ Հերթական կրկնօրինակը տրամադրելու պարագայում «-1» արտահայտության փոխարեն գրվում է «-2» և այդպես շարունակ՝ աճողական կարգով:
18. Պլաստիկ քարտի ձևով վկայագրի կրկնօրինակի ստացման վճարը կազմում է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ, որը վճարվում է գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացված՝ 900005003703 հաշվեհամարին:
Ձև 1
ՁԵՎ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՐՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
|
Վկայագրի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը | |
|
Ապահովագրված անձի լուսանկարը |
Անունը, ազգանունը, հայրանունը |
|
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ Գտնվելու վայրը | |
|
Ապահովագրվածի կարգավիճակ ստանալու (օրը, ամիսը և տարին) | |
Ձև 2
ՁԵՎ
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԻ ՁԵՎՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
|
ԴԻՄԵՐԵՍ |
ԴԱՐՁԵՐԵՍ |
|
Վերև՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ |
Սույն քարտը տրամադրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից |
|
Ձախ մաս՝ Ապահովագրված անձի լուսանկարը |
Քարտը հավաստում է անձի` ապահովագրական փաթեթի շահառու լինելու հանգամանքը |
|
Ձախ մաս՝ Անուն Ազգանուն Հայրանուն |
Քարտը որևէ կերպ չի փոխարինում առողջության համընդհանուր ապահովագրության էլեկտրոնային վկայագրին |
|
ՀԾՀ |
|
|
Ձախ մաս՝ Վկայագրի համար | |
|
Ներքև՝ Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2026 թվական: