«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«18» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 1996 թ. N 336
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 221 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 253640 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 202910 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20291 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 121897 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Թույլատրել «Քաղբարեկարգշին» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 60050 հազ. դրամ արժեքով գույքը,
2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.1. Սեփականաշնորհել ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ճայ-96» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը և սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կենտրոնական ապարատին սպասարկող 10 մարդատար ավտոմեքենան ու հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Երևանի N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկության հաշվեկշռին:
3.4. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 46550 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 46550 հազ. դրամ:
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4655 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2466 հազ. դրամ:
3.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.9. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.10. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Թույլատրել «Շեն» ՍՊԸ-ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 34988 հազ. դրամ արժեքով գույքը:
4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.1. Սեփականաշնորհել «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից:
5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 34820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16020 հազ. դրամ:
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1602 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5549 հազ. դրամ:
5.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.9. Սահմանել, որ «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.10. Սահմանել, որ «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Թույլատրել «Հայբուժտեխսպասարկում» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած` 21905 հազ. դրամ արժեքով գույքը:
6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.1. Սեփականաշնորհել «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20200 հազ. դրամ:
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2020 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 994 հազ. դրամ:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. Թույլատրել «Կազմգազ» վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած` 18419 հազ. դրամ արժեքով գույքը:
8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 221 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 9.4-րդ կետի «բ» ենթակետը դարձնել «ա» ենթակետ և շարադրել նոր խմբագրությամբ`
«ա) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է «Երևանի արդյունաառևտրական «Նորք» փակ բաժնետիրական ընկերության 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չինական վարկի գծով պարտքի 50 տոկոսի (155350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) չափով կանխավճարի մուծումը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկի գործառնական վարչությունում բացված «Երևանի արդյունաառևտրական «Նորք» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշվին, որը մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած 10-օրյա ժամկետում ենթակա է փոխանցման Հայէկոնոմբանկի հատուկ ընթացիկ հաշվին».
բ) որոշման 9.4-րդ կետի «ա» ենթակետը դարձնել «բ» ենթակետ և «տեղեկատվություն» բառից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«նախատեսելով կետ ձեռնարկության չինական վարկի գծով պարտքի մնացած գումարի մարման մասին` ըստ ժամկետի».
գ) որոշման 11.4-րդ կետի «բ» ենթակետը դարձնել «ա» ենթակետ և շարադրել նոր խմբագրությամբ`
«ա) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չինական վարկի գծով պարտքի 50 տոկոսի (135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) չափով կանխավճարի մուծումը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկի գործառնական վարչությունում բացված «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշվին, որը մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած 10-օրյա ժամկետում ենթակա է փոխանցման Հայէկոնոմբանկի հատուկ ընթացիկ հաշվին».
դ) որոշման 11.4-րդ կետի «ա» ենթակետը դարձնել «բ» ենթակետ և «տեղեկատվություն» բառից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«նախատեսելով կետ ձեռնարկության չինական վարկի գծով պարտքի մնացած գումարի մարման մասին` ըստ ժամկետի»:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 18-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |