Official
030.0866.241017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| Միրոսլավ ԼԻՊԱՐ | Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական (խորհրդի նախագահ, Սլովակիա) | |
| Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ | «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար) | |
| Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ | Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի խորհրդատու (Գերմանիա) | |
| Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ | «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ) | |
| Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ | «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ) | |
| Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՏՈՎ | Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ) | |
| Ռոբերտ ԲԱԴՆԻՑ | «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ) | |
| Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ | Բրիտանական «Փագվոշ Գրուփ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն) | |
| Բերնարդ ԳԵՍԴՈՆ | «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա) | |
| Ժոզեֆ ՄԻՇԱԿ | Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա) | |
| Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ | Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա) | |
| Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս | |
| Պետեր ՔԵԼՄ | Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու (Գերմանիա): |
|
24 հոկտեմբերի 2017 թվականի ՆՀ-866-Ա |
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
ՆՀ-866-Ա
Type
Հրամանագիր
Act type
Base act
Status
Գործում է (25.10.2017-till now)
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
24.10.2017
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
24.10.2017
Effective date
25.10.2017
Main act
24.10.2017, ՆՀ-866-Ա
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional