Համարը 
ՀՕ-222-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1374
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 46-րդ հոդվածում`

ա) վերնագրի «և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների» բառերը փոխարինել «, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» բառերով.

բ) 1-ին կետի «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ`» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն`» բառերով.

գ) 2-րդ կետի «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվետվությունների» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-222-Ն