ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև» բառերը փոխարինել «այդ թվում`» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը» բառերը.
2) 1-ին կետից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի և իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2004 թ. մարտի 10 Երևան ՀՕ-34-Ն
|