ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 202-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (22.03.2011-по сей день)
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2011
Дата вступления в силу
22.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2011 թվականի N 202-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 925-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 9-րդ, 10-րդ, 13-րդ և 24-րդ կետերը.

2) որոշման հավելվածի 14-17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-
նատուները

Կատարման ժամկետը

14. «ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լիցենզավորման կարգում`
1) հստակեցնել սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև սահմանել նոր պահանջներ և պայմաններ` ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի գործունեության համար.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել` սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները հաստատող փաստաթղթերով.
3) հստակեցնել (կետերով շարադրել) հայտի մերժման հիմքերը.
4) սահմանել, որ լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից.
5) փոփոխել հայտի օրինակելի ձևը` սահմանելով, որ հայտը ներկայացվում է լիցենզավորող մարմին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

15. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 157-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Հանձնաժողովի կազմը հաստատող նախարարի հրամանում կատարել փոփոխություն և հանձնաժողովը վերանվանել` «Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողով»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

16. «Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնա-դրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի մայիսի 24-ի N 92-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Հաստատել գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը, այդ թվում`
1) սահմանել հանձնաժողովի եզրակացության ձևաչափը, մասնավորապես` դրանում ներառվող տեղեկատվությունը.
2) հանձնաժողովի քարտուղարի գործառույթներում ավելացնել հետևյալը՝
● տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստի վայրի, ամսաթվի և ժամի մասին նիստի կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ,
● պատշաճ ձևով տեղեկացնում է հրավիրված անձին հարցերի քննարկման մասին քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին,
● նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն, ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը, հանձնում կամ պատշաճ ձևով այն ուղարկում է հրավիրված անձին,
● ապահովում է հանձնաժողովի հերթական նիստի վայրի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և ինտերնետային կայքում նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

17. «Լիցենզավորման ընթացա-կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել լիցենզավորման ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամ-կետները, այդ թվում`
1) սահմանել, որ լիցենզիան ստո-րագրվում և կնքվում է Լիցենզա-վորման գործակալության պետի կողմից.
2) սահմանել, որ նախարարության ինտերնետային էջը պետք է համալրվի նոր «Լիցենզավորում» բաժնով, որում պետք է տեղադրվեն դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ նյութերը, այդ թվում` կարգավորող իրավական ակտերը, լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը` ըստ լիցենզիայի տեսակների և այլն.
3) սահմանել ժամկետ` լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից որոշման ընդունումից հետո լիցնեզիան պատրաստելու և հայտատուին դրա մասին տեղեկացնելու, ինչպես նաև մերժման մասին տեղեկացնելու համար.
4) սահմանել լիցենզիաների մասին տեղեկատվությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչություններին ներկայացնելու մասին դրույթ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

».


 

3) որոշման հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

 

«

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-
նատուները

Կատարման ժամկետը

14.1. «ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին»
N 1346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լիցենզավորման կարգում`
1) սահմանել նոր բաժին «Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները» վերնագրով և սահմանել հստակ պահանջներ և պայմաններ.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համապատասխանեցնել լիցենզավորման պարտադիր պահանջներին ու պայմաններին` սահմանելով դրանք հաստատող փաստաթղթերի ներկայացման պահանջ.
3) հստակեցնել (կետերով շարադրել) հայտի մերժման հիմքերը.
4) սահմանել, որ լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից.
5) ուժը կորցրած ճանաչել «Մասնագիտական որակավորման ստուգման կարգը» բաժինը.
6) փոփոխել հայտի օրինակելի ձևը` սահմանելով, որ հայտը ներկայացվում է լիցենզավորող մարմին.
7) վերացնել այլ հակասություններն ու անճշտությունները (մասնավորապես` կետեր 14, 16 և այլն):

 

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

».

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-33-րդ կետերով.

 

«

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-
նատուները

Կատարման ժամկետը

28. «Գյուղատնտեսության ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը` կողմնորոշվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10.05.2002 թ. «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» N 109 որոշմամբ: Հրամանում պետք է ներառվեն`
● հաշվետվությունների ձևերը`ըստ գյուղատնտեսության առանձին բնագավառների հավաքագրման ենթակա համապատասխան ցուցանիշներով և ժամանակահատվածով,
● տեղեկությունների հավաքագրման, շտեմարանների ստեղծման և վարման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի իրականացման հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ

29. «Հայաստանի Հանրա-պետության գյուղատնտեսու-թյան նախարարության պաշ-տոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգման նպատակով հրամանով սահմանել գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

30. «Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի
5-ի N 1516-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավա-րություն ներկայացնելը

Որոշման նախագծով ՀՀ կառավարության 05.09.2002թ.
N 1516-Ն որոշման 8-րդ կետում նախատեսել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1. միավորել «ե», «զ», «է» և «թ» կետերը և վերախմբագրել.
2. «ժդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) պետական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ»,
3. «ժզ» կետից հետո ավելացնել նոր` «ժզ1» կետ` հետևյալ խմբագրությամբ. 
 «ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և կազմակերպում, իրականացման մոնիթորինգ»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

31. «ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմա-կերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Ընթացակարգով սահմանել գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները, մոնիթորինգի ցուցանիշները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

32. «Հայաստանի Հանրապե-տության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի
N 583-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հայտի և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություններով պետք է` 
● 3-րդ բաժնում ներառվեն անտառների հավատարմագրային կառավարման հանձնելու պահանջները, քանի որ բաժնում ներկայացված են միայն հանձնման պայմանները, 
● 4-րդ բաժնում բացի հայտի ընդունման և մերժման պայմաններից ներկայացվեն նաև հավատարմագրային կառավարման հանձնումը մերժելու հիմքերը:
ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 4-ի N 583-Ն որոշման հանձնարարականի կատարման ապահովումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

33. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի
N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տալու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշմամբ պետք է սահմանվեն` 
● անտառօգտագործման տարբեր տեսակների համար պահանջները,
● անտառօգտագործման համար հայտի հետ ներկայացվող ծրագրերի նկատմամբ հիմնական պահանջները,
● անտառօգտագործման տարբեր տեսակների իրավունքի տրամադրման համար լիազոր մարմնի կողմից կազմակերպվող մրցույթների հիմնական պայմանները,
● անտառօգտագործման հայտերի մերժման հիմքերը:
Ընթացակարգով պետք է սահմանվեն գործընթացի հաջորդական քայլերը, ժամկետները և պատասխանատուները` հստակ սահմանելով նախարարության աշխատակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատվության շրջանակները, հստակեցվեն անհատույց և վճարի դիմաց անտառային հողերի օգտագործման տրամադրման և մերժման հիմքերը, կազմակերպվող մրցույթների պայմանները, անտառօգտագործման յուրաքանչյուր տեսակի համար պահանջները:
Հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման հայտի օրինակելի ձևը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 21
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան