հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
7 հոկտեմբերի 1994 թ. N 480
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 641 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» թիվ 641 որոշման 1-ին կետում «ռազմաուսումնական հաստատություններ» բառերից հետո ավելացնել «(պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի ուսումնական հաստատություններ)» բառերը և «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում թվարկված» բառերով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.03.1999, N 191 | 07.10.1994, N 480 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|