ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՅԼ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈՒՄՔԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 487
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Չի գործում (27.09.1993-19.07.1999)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.1993
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата вступления в силу
27.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 1993 թվականի N 487

քաղ. Երևան 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՅԼ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈՒՄՔԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 391 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների ցանկը (կցվում է), որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում և որոնց արտահանումը իրականացվում է լիցենզիաներով:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ



* - Ծանոթություն -

Ցանկերը չեն բերվում, քանի որ հաստատված են ռուսերեն լեզվով: