ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1993 թվականի N 287
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան, ինչպես նաև ելնելով ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից տարբեր հարկատեսակների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների հաշվարկների կատարման ուղղությամբ վերահսկողական աշխատանքներն արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տեղեկություններ ներկայացնելու հետևյալ կարգը`
ա) հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերը հաշվետու տարվա արդյունքներով մինչև ընթացիկ տարվա փետրվարի 10-ը պարտավոր են տեղեկություններ ներկայացնել սպասարկվող հաճախորդների կողմից ռուբլով և տարադրամով ֆինանսատնտեսական գործառնությունների հաշիվների վերաբերյալ, համաձայն 1 և 2 ձևերի (կցվում են):
բ) ձեռնարկություններում, կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ փաստաթղթային ստուգումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հարցում է արվում համապատասխան բանկային հիմնարկություններին, և վերջիններիս կողմից, համաձայն 3 և 4 ձևերի (կցվում են) կամ այդ ձևերում նշված կոնկրետ տվյալների, 10-օրյա ժամկետում ներկայացվում են տեղեկություններ:
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները պարտավոր են պահպանել բանկերից ստացվող տեղեկությունների գաղտնիությունը:
Տեղեկությունների հրապարակումը կամ այլ ձևով հայտնի դարձնելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
Ձև 1
|
____________________________________________ |
բանկի կողմից սպասարկվող հաճախորդների
վերաբերյալ տվյալներ |
| Ձեռնարկության, կազմակերպության անվանումը |
Իրավա-բանական հասցեն |
Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը |
Հաշվար-կային հաշվի համարը |
Հաշվար-կային հաշվի մնացորդը առ 01.01.93 թ. |
Փոխատվական վարկային հաշվի առկայությունը |
Ծանո-թություն | |
|
այո |
ոչ | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև 2
|
___________________________________ |
բանկի կողմից սպասարկվող և տարադրամով գործառնություններ կատարող հաճախորդների վերաբերյալ տվյալներ |
| Հաճախորդի անվանումը |
Իրավա-բանական հասցեն |
Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը |
Տարադրամային |
Տարադրամային | |
|
առ 01.01.92 թ. |
01.01.93 թ. | ||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև 3
Ձև 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ (ՓՈԽԱՏՎԱԿԱՆ), ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| Ամիսը, ամսա-թիվը |
Ձեռնար-կության, կազ-մակեր-պության անվա-նումը |
Հաշվար-կային հաշվի համարը |
Հաշվար-կային հաշվի շարժը (հազ. ռուբ.) |
Ն. թ. կանխիկ ստացված և վճարված գումարը (հազ. ռուբ.) |
Վար-կային (փոխատ-վական) հաշվի համարը |
Ձեռնար-կությանը կազմակեր-պությանը փոխանցված գումարը (հազ. ռուբ.) |
Սահ-մանա-քանա-կային չեկի հաշվի համարը |
Փոխանց-ված է (ձեռնար-կության, կազմակեր-պության անվա-նումը) |
Գու-մարը (հազ. ռուբ.) | ||
|
ստաց-ված |
վճար-ված |
ստաց-ված |
վճար-ված | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2001, N 588 | 31.05.1993, N 287 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|