ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 208
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (05.05.1993-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата вступления в силу
05.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 1993 թվականի N 208

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պատգամավորների Կամոյի քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների առաջարկությունը և Կամո քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Կամոյի պետական համալսարան:

2. Սահմանել, որ Կամոյի պետական համալսարանի ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:

3. Պատգամավորների Կամոյի քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմներին` երկամսյա ժամկետում լուծել Կամոյի պետական համալսարանին ուսումնական և հանրակացարանային շենքեր հատկացնելու և նրա նյութատեխնիկական ապահովման հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` հաստատել Կամոյի պետական համալսարանի կանոնադրությունը և կազմակերպել համալսարանի 1993/94 ուսումնական տարվա ընդունելության քննությունները համապատասխան մասնագիտությունների գծով, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թվականի 
մայիսի 5-ի N 208 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԿԱՄՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 1993/94 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մասնագիտությունը

Տեղերի քանակը

Ուսուցման համակարգը

0219 - հայոց լեզու և գրականություն

25

վճարովի

0604 - ֆինանսներ և վարկ

25

- » -

0608 - հաշվապահական հաշվառում, վերահսկողության

և տնտեսական գործունեության վերլուծություն

25

- » -

1201 - մեքենաշինության տեխնոլոգիա

25

- » -

1801 - էլեկտրամեխանիկա

25

- » -

3102 - ագրոնոմիա

25

- » -

Ընդամենը

150  

 

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ