ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (28.01.1998-08.05.1999)
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.1998
Дата вступления в силу
28.01.1998

040.0033.28.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1998 թվականի N 33

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել մրցույթով։

3. Պետական ձեռնարկությունների լուծարումը և դրանց գույքի վաճառքն իրականացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

4. Սահմանել, որ լուծարվող պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով՝ որպես գույքային համալիր։

5. Հաստատել լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի։

6. Մրցութային հանձնաժողովին՝

ա) երկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթների մասին տեղեկություններ.

բ) լուծարված յուրաքանչյուր պետական ձեռնարկության գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները փոխանցել Հայխնայբանկում այդ նպատակով բացված ժամանակավոր հաշվին և դրանք օգտագործել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) Հայխնայբանկում բացել ժամանակավոր հաշիվներ.

բ) մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կնքել համապատասխան պայմանագիր։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունների

 

1. «Գյումրիի հացի գործարանի N 1 արտադրամաս» պետական ձեռնարկություն

2. «Գյումրիի հացի գործարանի N 2 արտադրամաս» պետական ձեռնարկություն

3. «Գյումրիի հացի գործարանի N 4 արտադրամաս» պետական ձեռնարկություն

4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

5. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 3 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ

 

 Կ Ա Զ Մ

 

պետական ձեռնարկությունների լուծարումն ու դրանց գույքի վաճառքն իրականացնող մրցութային հանձնաժողովի

 

Ա. Մարկոսյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ամիրյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Մարգարյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների վարչության պետ
Գ. Մալխասյան — ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Ա. Թառլանազյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ
Մ. Գալստյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչության պետ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

 

Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները

 

1. «Գյումրիի հացի գործարանի N 1 արտադրամաս» պետական ձեռնարկություն 25110 հազ. դրամ
2. «Գյումրիի հացի գործարանի N 2 արտադրամաս» պետական ձեռնարկություն 27810 հազ. դրամ
3. «Գյումրիի հացի գործարանի N 4 արտադրամաս» պետական ձեռնարկություն 30710 հազ. դրամ
4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2

արտադրամաս» պետական ձեռնարկություն

49750 հազ. դրամ
5. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 3

արտադրամաս» պետական ձեռնարկություն

51400 հազ. դրամ
6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19

արտադրամաս» պետական ձեռնարկություն

37000 հազ. դրամ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ