ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՇԱՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 3276-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (25.11.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.11.23-2026.12.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2026
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
17.11.2026
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
17.11.2026
Дата вступления в силу
25.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» նոյեմբերի 2026 թ.
ք. Երևան

N 3276-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՇԱՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1․2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով․

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել՝

1) նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրեր՝ համաձայն N1 հավելվածի․

2) նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի կանոններ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ N 1 հավելվածի՝ նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրերի աղյուսակի 4-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

  2026-11-17
 


Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի նոյեմբերի 17-ի

N 3276-Ն հրամանի

 

ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՇԱՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրամանի նպատակն է սահմանել պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրեր և կանոններ, որոնց կիրառումը կնվազեցնի գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների և հողերի աղտոտումը նիտրատներով։

2. Սույն հրամանով սահմանվում են նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի կանոններ, ագրոքիմիկատների պահպանման, տեղափոխման և կիրառման պահանջները, ինչպես նաև դրանց օգտագործման սահմանափակումները՝ ջրային ռեսուրսների և հողերի նիտրատային աղտոտումը կանխելու նպատակով։

3. Սույն հրամանով սահմանված գործողությունների ծրագրերի կատարման վերաբերյալ պատասխանատու կատարողների և համակատարողների կողմից տեղեկատվության ներկայացման պարբերականությունը, ժամկետները և ձևաչափը սահմանվում են գործողությունների ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի աշխատակարգով։

4. Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրերը և կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ջրավազանային տարածքների կառավարման պլաններով նիտրատներով խոցելի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց վրա:

 

2․ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն հրամանում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանվող իմաստը, իսկ դրանցով չկարգավորված հարաբերությունների կամ սույն հրամանի առանձնահատկություններով պայմանավորված՝ օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․

1) Ագրոքիմիկատներ - սույն հրամանի իմաստով բույսերի սնուցման, հողերի բերրիության պահպանման կամ բարելավման նպատակով կիրառվող հողաբարելավիչները, ազոտ պարունակող հանքային և օրգանական (գոմաղբը, թռչնաղբը, բուսահողը, կենսահումուսը, կենսահեղուկը, տորֆը, կոմպոստները) պարարտանյութերը․

2) ագրոքիմիկատների կիրառում - մշակաբույսերի պարարտացման գործընթացների ամբողջություն՝ ագրոքիմիկատները հողի մեջ մտցնելու, հողի մակերեսին տարածելու, այդ թվում՝ շաղ տալու, սրսկելու կամ հողի մեջ ներարկելու, կամ ցանքակից, կամ տերևային սնուցում կամ ոռոգման ջրի հետ միաժամանակ կիրառելու միջոցով․

3) գոմաղբ, թռչնաղբ - գյուղատնտեսական կենդանիների պահման ընթացքում գոյացած անասնապահական կողմնակի արտադրանք. պինդ կամ հեղուկ վիճակում․

4) ցանքի պարզ հերթագայում - մշակաբույսերի կամ ծածկող մշակաբույսերի ցանքերի պլանավորված հերթափոխի համակարգ, որն իրականացվում է որոշակի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի արդյունավետ օգտագործման, հողի որակական հատկանիշների պահպանման, բերրիության բարձրացման և կայուն արտադրության ապահովման նպատակով․

5) ցանքաշրջանառություն – գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի և ցելի գիտականորեն հիմնավորված հերթագայություն միևնույն հողատարածքում ժամանակի և տարածության մեջ, որը կիրառվում է հողի որակական հատկանիշների պահպանման, բերրիության բարձրացման, հիվանդությունների և վնասատուների տարածման կանխարգելման և կայուն արտադրության ապահովման նպատակով․

6) ծածկող մշակաբույս - մշակաբույս, որի ցանքը կատարվում է հողի հողատարումը կանխելու կամ հողի որակը բարելավելու, լրացուցիչ խոնավություն կուտակելու նպատակով, և որը ենթակա չէ բերքահավաքի․

7) կիրառման չափաքանակ - ագրոքիմիկատների սննդարար նյութի զանգվածը կամ ծավալը, որը կիրառվում է մշակվող տարածքի մեկ միավորի կամ մշակված սերմի զանգվածի կամ ծավալի մեկ միավորի հաշվով․

8) նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներ – Հայաստանի Հանրապետության այն տարածքներն են, որտեղ գյուղատնտեսական գործունեության արդյունքում առաջացող ազոտական միացությունները կարող են աղտոտել ստորերկրյա կամ մակերևութային ջրերը․

9) պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի ծրագրեր - գյուղատնտեսական գործունեության իրականացման կանոնակարգված միջոցառումների ամբողջություն, որն ուղղված է նիտրատների ազդեցության նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը․

10) Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձ- Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության նպատակով հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր․

11) հողօգտագործող - Հայաստանի Հանրապետության տարածքում հողագործությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր․

12) անասնապահ - Հայաստանի Հանրապետության տարածքում անասնապահությամբ և անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։

 

ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՇԱՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

Աղյուսակ

 

Հ/հ

Ծրագրի անվանումը

Ակնկալվող արդյունքը

Ժամկետը

Արդյունքային ցուցանիշներ

Պատասխանատու կատարողներ, համակատարողներ

Ֆինանսական միջոցներ

1․

Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում պատշաճ գյուղատնտե-սական գործելակերպի գործողությունների կանոնների վերաբերյալ իրազեկման և խորհրդատվական միջոցառումների իրականացում՝ գյուղատնտե-սական գործունեություն իրականացնող անձանց համար։

Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում պատշաճ գյուղատնտե-սական գործելակերպի գործողություն-ների կանոնների վերաբերյալ իրազեկման և խորհրդատվական միջոցառումների իրականացում՝ գյուղատնտե-սական գործունեություն իրականացնող անձանց համար։

2027-2030 թթ․

Իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումների քանակ։ Խորհրդատվու-թյուն ստացած տնտեսա-վարողների քանակ։

Մարզպետների աշխատակազմերի գյուղատնտեսու-թյան և շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, հասարակական կազմակերպու-թյուններ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոլորտային մասնագետներ

Ֆինանսավորում չի պահանջվում

2․

Ագրոքիմի-կատների վերաբերյալ հաշվառման և կառավարման գործելակերպերի խթանում։

Ագրոքիմի-կատների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառման բարելավում և ազոտի կառավարման արդյունա-վետության բարձրացում։

2027-2030 թթ․

Ագրոքիմի-կատների կիրառման գրանցամատյան վարող տնտեսա-վարողների քանակ։

Օրգանական և հանքային պարարտա-նյութերով հող ներմուծված ազոտի (N-ի) քանակ կգ/տարի։

Մշակաբույսերի ազոտի պահանջարկին համապատասխան կիրառված ազոտի (N) քանակի վերաբերյալ տվյալների առկայություն

Մարզպետների աշխատակազմերի գյուղատնտեսու-թյան և շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, հասարակական կազմակերպու-թյուններ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոլորտային մասնագետներ

Ֆինանսավորում չի պահանջվում

3․

Գյուղատնտե-սական նշանակության հողատեսքերում ոռոգման գործընթացների արդյունավետ կառավարման և ջրի ավելցուկային օգտագործման հետևանքով հողից սննդատարրերի լվացման ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացում։

Ոռոգման ընթացքում նիտրատների հողի խորը շերտերի լվացման և ջրի մակերևութային հոսքերի ռիսկերի նվազեցում։

2027-2030 թթ․

Ոռոգման գործընթացների արդյունավետ կառավարման և սննդատարրերի լվացման ռիսկերի նվազեցման վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկների քանակ։

Ոռոգման արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներ ընդգրկող գյուղատնտե-սական նշանակության հողատեսքերի մակերեսը (հա)

Մարզպետների աշխատակազմերի գյուղատնտեսու-թյան և շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, հասարակական կազմակերպու-թյուններ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոլորտային մասնագետներ

Ֆինանսավորում չի պահանջվում

4․

Ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման նպատակով աշխատանքային խմբի ստեղծում և դրա աշխատակարգի հաստատում

Սույն հավելվածով նախատեսված ծրագրերի իրականացման համակարգման, մոնիթորինգի և շահագրգիռ մարմինների միջև համագործակ-ցության ապահովման նպատակով աշխատանքային խմբի գործունեության ապահովում

Սույն հրամանի պաշտոնական հրապարակումից հետո 3 ամսվա ընթացքում

Աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը հաստատող իրավական ակտի ընդունում

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում

 

 

Հավելված N 2

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի նոյեմբերի 17-ի

N 3276-Ն հրամանի

 

ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՇԱՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի շրջանակներում կիրառվում են հետևյալ կանոնները՝

1) իրականացնել ցանքի պարզ հերթագայում կամ կատարել ցանքաշրջանառություն.

2) ըստ գյուղատնտեսական մշակաբույսի տեսակի իրականացնել մշակության համար անհրաժեշտ ագրոտեխնիկական աշխատանքներ՝ վար, կուլտիվացիա, պարարտացում, քաղհան, հողի փխրեցում, ոռոգում և այլ աշխատանքներ, նվազեցնել հողի անմշակ մնալու ժամանակաշրջանը, հողատեսքերում պահպանեն ծածկող մշակաբույսերի առկայություն, ինչը կպաշտպանի հողը տեղումների լվացման ազդեցությունից, հողմնահարումներից.

3) վարել ագրոքիմիկատների կիրառման գրանցամատյան՝ համաձայն Ձևի․

4) պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և կիրառության թույլատրված ագրոքիմիկատների` օրգանական և ազոտ պարունակող հանքային ագրոքիմիկատների (ըստ գրանցման առևտրային անվանման) կիրառման թույլատրված չափաքանակների, ծախսի նորմերի, ըստ մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կրկնությունների սահմանափակումները․

5) նիտրատներ պարունակող ագրոքիմիկատների կիրառումը արգելվում է, եթե հողատեսքը՝

ա․ ձնածածկ է,

բ․ սառած է,

գ․ ջրածածկ է կամ ճահճացած,

դ․ առկա է հեղեղման վտանգ,

ե․ առկա է կիրառվող ագրոքիմիկատների մակերևութային արտահոսքով կամ այլ եղանակով գետ, լիճ կամ այլ ջրային ռեսուրս ներթափանցման վտանգ․

6) զառիթափ գոտիներում, լանջերում օրգանական և ազոտ պարունակող հանքային ագրոքիմիկատները կիրառել միայն հողատեսքի լայնակի մշակման կամ խիտ բուսածածկույթի առկայության պարագայում.

7) ոռոգումն իրականացնել հողի խոնավության մակարդակի և օդերևութաբանական տվյալների հիման վրա՝ խուսափելով գերխոնավեցումից կամ խորքային ջրահոսքից.

8) ոռոգումն իրականացնել մշակաբույսի ջրապահանջին համապատասխան՝ խուսափելով ավելցուկային ոռոգումից, հողի մակերևույթին ջրի կուտակումից և մակերևութային արտահոսքերի առաջացումից.

2. Գոմաղբի և թռչնաղբի պահպանումն ու տեղափոխումը պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2107-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան․

3. Անասնապահները ջրային օբյեկտների աղտոտման ակտիվ գոտում, որտեղից աղտոտումը հասանելի է ընդունիչներին (գետերին, առուներին, սելավատարներին), պատշաճ գյուղատնտեսական գործելակերպն (անասնագոմերի և ֆերմաների գոյությունն ու գործունեությունն) պետք է իրականացնեն միայն գոմաղբի և գոմաղբահեղուկի, թռչնաղբի փակ, արտահոսքից պաշտպանված հորերի առկայության պայմաններում։

 

Ձև

 

ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Հողօգտագործողի տվյալները՝ —————————————————————————————————

(ֆիզիկական անձանց դեպքում՝անուն ազգանուն, իրավաբանական անձի դեպքում անվանում, ՀՎՀՀ)

Գյուղատնտեսական գործունեության վայրը՝ ———————————————————————————

 (մարզ, համայնք, բնակավայր)

Հողատեսքի տեսակը՝ ————————————————————————————————————————————

(վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրեր և այլ (բաց դաշտ, այգի, ջերմատուն,պտղատու այգի, վարելահող՝ ջրովի, անջրդի, ջերմատուն և այլն) հողատեսքեր)

 

Հ Հ

Մշակվող հողամասի մակերես (հա), հողամասի ծածկագիրը կամ կադաստ-րային համարը

Հողում ազոտի (N), ֆոսֆորի (P) և կալիումի (K), ֆոնային (սկզբնական) պարունա-կության (ընդհանուր և մատչելի, շարժուն ձևերի)վերաբերյալ տեղեկատ-վություն (մգ N/կգ հող,մգ P/կգ հող, մգ K/կգ հող (mg/kg)),(առկայության դեպքում)

Կիրառման ամսաթիվը

Օր,ամիս, տարի

Կիրառվող օրգանական և ազոտ պարունակող հանքային ագրոքիմիկատի (առևտրային անվանումը լրացնել առկայության դեպքում) անվանումը, պիտանելիու-թյան ժամկետը

Կիրառված օրգանական և ազոտ պարունակող հանքային ագրոքիմիկատի չափաքանակը (լիտր, կգ), նշելով նաև պարարտա-նյութում ազոտի պարունա-կությունը՝ % N»,

Կիրառման եղանակը (ջրում լուծված, կաթիլային ոռոգմամբ տրվող, չոր վիճակում հողին խառնվող)

Բանվորական լուծույթի չափաքանակը (մեկ հա-ի հաշվարկով)Նշել հող ներմուծված ազոտի քանակը՝ կգ ազոտ(N)/ հա

Մշակաբույսի անվանումը (բազմամյա կամ միամյա գյուղատնտե-սական մշակաբույս, կամ ջերմատնային գյուղատնտե-սական մշակաբույս)

1

               

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան