ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1616-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (06.11.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.11.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2026
Дата вступления в силу
06.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1616-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» բառերով, իսկ «ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերից առաջ լրացնել «ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, » բառերը.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «ձեռքբերման գործընթացի կազմակերպման» բառերը փոխարինել «իրականացման» բառերով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից «ձեռքբերման գործընթացի կազմակերպման՝ ներառյալ շինարարական աշխատանքների (այսուհետ նաև՝ աշխատանքների կազմակերպում)» բառերը հանել.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունում «կազմակերպման և շինարարական աշխատանքների» բառերը փոխարինել «և դրանց» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «ձեռքբերման գործընթացի կազմակերպման» բառերը փոխարինել «իրականացման գլխավոր կապալի» բառերով, «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ» բառերից հետո լրացնել «՝ վերջինիս սահմանելով գլխավոր կապալառու» բառերով.

5) որոշման 2-րդ կետում «աշխատանքների» բառից հետո «ձեռքբերման գործընթացի կազմակերպման՝ ներառյալ շինարարական աշխատանքների» բառերը հանել.

6) որոշման 3-րդ կետի 1-ին նախադասությունում «Աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպումը, ներառյալ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպումը, իրականացվում է» բառերը փոխարինել «Աշխատանքներն իրականացվում են» բառերով, իսկ 2-րդ նախադասությունից «կազմակերպման» բառը հանել.

7) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «գործակալական վճար» բառերը փոխարինել «հաջողության վճար» բառերով, իսկ «Ընդ որում, նախահաշվային արժեքի մեջ շահույթի տոկոսաչափը կազմում է զրո տոկոս» նախադասությունը հանել.

8) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետի 1-ին նախադասությունում «առավելագույնը 7,457,944.0 եվրոյի չափով» բառերը փոխարինել «առավելագույնը ընդամենը 8,949,533.0 եվրոյի չափով, որից շինարարական աշխատանքների գնից՝ 6,562,991.0 եվրո, իսկ հաջողության վճարից՝ 2,386,542.0 եվրո» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «Կանխավճարի» բառը փոխարինել «Շինարարական աշխատանքների գնից հատկացված կանխավճարի» բառերով.

9) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի 1-ին նախադասությունը «արձանագրությունն ստորագրելը» բառերից հետո լրացնել «և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումը (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի)» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը «արձանագրությունը ստորագրվելուց» բառերից հետո լրացնել «և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումից (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի)» բառերով, «երաշխիքային սպասարկման» բառերից հետո «ժամկետն ավարտվելուց հետո (պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունը ստորագրվելուց հինգ տարի հետո)» բառերը փոխարինել «ժամկետով (պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունը ստորագրվելուց և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումից (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի) հետո հինգ տարի) կատարված աշխատանքների ընդհանուր գումարի երկուսուկես տոկոսի չափով համապատասխան բանկային երաշխիքի ներկայացման դիմաց» բառերով.

10) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը: Պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների ու պարտականությունների կատարման պայման է հանդիսանում սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ապահովումների՝ բանկային երաշխիքների բնօրինակների ներկայացումը, որի համար վերջնաժամկետ է սահմանվում 2026 թվականի նոյեմբերի 30-ը: Սույն ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:».

11) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաջողության վճարը չի կարող գերազանցել 7,159,626.0 եվրոն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):».

12) որոշման 7-րդ կետի 2-րդ նախադասությունը «շինարարական աշխատանքների իրականացմանը» բառերից հետո լրացնել «՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2026 թվական: