հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
3 օգոստոսի 1991 թ. N 495
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գրանցման և նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում ստեղծել հասարակական-քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գրանցման բաժին` 3 հաստիքային միավորով, 20,5 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով:
2. Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «Հայկական ԽՍՀ արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատելու մասին» N 324 որոշման N 1 հավելվածը «Օրենսդրության վարչություն» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ` «Հասարակական-քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գրանցման բաժին»:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.05.1992, N 259 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|