ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 31
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
(-по сей день)
Первоисточник
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հունվար
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
16.01.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

16 հունվարի 1991 թվականի N 31

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և նոր օրենսդրական ակտերի մշակման ու նախապատրաստման համար 5 միավորով ավելացնել նրա կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, տարեկան 26,0 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանել 48 միավոր (առանց վարչական շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի N 324 որոշման 1-ին կետը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի ապրիլի 23-ի N 187 որոշման 1-ին կետի այն մասը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի թվաքանակին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.05.1992, N 259 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան