ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (20.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2026
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
13.10.2026
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
13.10.2026
Дата вступления в силу
20.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 հոկտեմբերի 2026 թ.

N 671-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետի 49-րդ, 50-րդ, 51-րդ և 52-րդ ենթակետերում «հաշմանդամություն ունեցող երեխաների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխաների (այդ թվում՝ վերջինիս հետ համատեղ՝ տրանսպորտային միջոցում (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող ոչ ավելի, քան մեկ անձի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ.  հոկտեմբերի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական: