ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1508-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (17.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2026
Дата вступления в силу
17.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 1508-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով՝

«13. Սահմանել, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով, ընդ որում՝ 2026–2027 ուսումնական տարում այն իրականացվում է 5-րդ և 10-րդ դասարաններում։

14. Սահմանել, որ մինչև «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման ավարտը հաստատություններում դասավանդվելու է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան:».

2) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր» բաժնի 1-ին՝ «Տնօրեն՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է հանրակրթական ծրագրերի, ինչպես նաև հաստատության կազմում իրականացվող նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.».

3) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր» բաժնի 2-րդ՝ «Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի՝

ա. 1-ին կետի 15-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով՝

«16) կազմակերպում, համակարգում և վերահսկում է հաստատության կազմում գործող նախադպրոցական կրթական ծրագրերի (նախակրթարանի) ուսումնադաստիարակչական գործընթացը, ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջների կատարումը, մեթոդական աջակցություն է ցուցաբերում դաստիարակներին և նախադպրոցական կրթական ծրագրի մանկավարժական այլ աշխատողներին:».

4) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր» բաժնի 8-րդ՝ ««Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 2-րդ կետի 1-ին ենթակետում և 3-րդ կետում «Հաստատության շտաբի պետի» բառերը փոխարինել «Հաստատության «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցչի և շտաբի պետի (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի)» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 13-րդ՝ «Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

««Ճանապարհային երթևեկության կանոնները» խմբակի խմբակավարի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն կետով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձը, որն ունի վարորդական վկայական և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց անցած լինելու մասին վկայական:».

6) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 6-րդ՝ «Պահակ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի 1-ին ենթակետում «վիճակին» բառը փոխարինել «վիճակին. հաստատության տարածքը մաքրում է ձյունից և սառույցից՝ ապահովելով անվտանգ միջավայր» բառերով.

7) որոշման N 2 հավելվածի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 8-րդ՝ «Պահակ՝ Կենտրոնի» գլխի 1-ին կետի 1-ին ենթակետում «վիճակին» բառը փոխարինել «վիճակին. Կենտրոնի տարածքը մաքրում է ձյունից և սառույցից՝ ապահովելով անվտանգ միջավայր» բառերով.

8) որոշման N 6 հավելվածում «Նախադպրոցական կրթության մեթոդիստ» բառերը փոխարինել «Նախադպրոցական կրթության մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ» բառերով.

9) որոշման N 6 հավելվածի ««Կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր» բաժնի 1-ին՝ «Տնօրեն» գլխի՝

ա. 1-ին կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11) կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրի մանկավարժական աշխատողների թափուր պաշտոնների համալրման մրցույթները՝ օրենքով սահմանված կարգով.»,

բ. 1-ին կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19) ապահովում է կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական, հանրակրթական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը՝ համապատասխան պետական չափորոշիչների և ոլորտային իրավական ակտերի պահանջներին համապատասխան.»,

գ. 1-ին կետի 25-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-28-րդ ենթակետերով՝

«26) ապահովում է նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման կազմակերպումը, նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված խորհրդակցական մարմինների գործունեությունը և իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրի մանկավարժական աշխատողների գործունեության նկատմամբ վերահսկողություն.

27) համայնքային զարգացման ծրագրերի ուղղությունների (ըստ ոլորտների) արդյունավետ իրականացման նպատակով իր հրամանով նշանակում է պատասխանատու անձ կամ անձանց և սահմանում նրանց լիազորությունների շրջանակը.

28) կազմակերպում և համակարգում է կրթահամալիրի՝ որպես համայնքային զարգացման կենտրոնի գործունեության շրջանակում համայնքային ծրագրերի մշակման, իրականացման և վերահսկողության գործընթացները՝ համագործակցելով վարչատնտեսական մասի համակարգողի, կրթահամալիրի աշխատողների և համայնքային ծրագրերի ուղղություններով (ըստ ոլորտների)՝ նշանակված պատասխանատու անձանց հետ։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական: