ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1024-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (16.10.2026-по сей день)
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.10.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2026
Дата вступления в силу
16.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1024-Ա

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-12-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1024-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1․

«Օտարերկրացիներին ժամանակավոր

կամ մշտական կացության

կարգավիճակ տալու, մերժելու,

կացության կարգավիճակն ուժը

կորցրած կամ անվավեր ճանաչելու

վարույթներ իրականացնելու կարգը,

դիմումի հետ ներկայացվող

փաստաթղթերի ցանկը, վարչական

մարմինների միջև տեղեկատվություն,

փաստաթղթեր փոխանակելու կարգը,

հարթակի տեխնիկական նկարագիրը,

Հայաստանի Հանրապետության

միջազգային պայմանագրերի ուժով

աշխատանքի իրավունք ունեցող

օտարերկրացիներին վկայականի

տրամադրման, այդ նպատակով

դիմումների քննարկման կարգը,

պահանջվող փաստաթղթերի ցանկը և

որոշում կայացնելու ժամկետը,

կացության կարգավիճակ և

բնակության օրինականությունը

հավաստող վկայական տալու

դիմումները քննարկելու համար

պետական տուրքի վճարման կարգը,

ժամանակավոր մնալու թույլտվություն

տալու կարգը, կացության

կարգավիճակի կամ բնակության

օրինականությունը հավաստող

վկայականի հիմքերի առկայությունն

ստուգելու նպատակով հարցումներ

կատարելու կարգը և

հաճախականությունը հաստատելու,

ինչպես նաև Հայաստանի

Հանրապետության կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2087-Ն որոշումներն ուժը կորցրած

ճանաչելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

2026 թվականի

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

2026

թվականի

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջում

«Օտարերկրացիների

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2026 թվականի

հունվարի 20-ի ՀՕ-11-Ն

օրենքով փոփոխվող

«Օտարերկրացիների

մասին» օրենքի 3–րդ

հոդվածի 14-րդ

պարբերություն, 7-րդ

հոդվածի 3-րդ մասի 2-րդ

պարբերություն, 14-րդ

հոդվածի 3-րդ մաս, 17-րդ

հոդվածի 2-րդ և 3-րդ

մասեր, 20-րդ հոդվածի

2-րդ մաս, 22.1-ին հոդվածի

1-ին մաս, 29.3-րդ

հոդվածի 2-րդ և 3 րդ

մասեր, 29.4-րդ հոդվածի

1-ին և 4-րդ մասեր,

29.5-րդ հոդվածի 3-րդ

մաս, 29.6-րդ հոդվածի

1-ին մաս և 42.2-րդ

հոդվածի 2-րդ մաս

2․

«2027 թվականի համար կացության

կարգավիճակների սահմանաչափը՝

ըստ կացության կարգավիճակների

տեսակի, քանակի և հիմքերի

սահմանելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

2026 թվականի

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

2026

թվականի

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջում

«Օտարերկրացիների

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2026 թվականի

հունվարի 20-ի ՀՕ-11-Ն

օրենքի 2-րդ հոդվածով

փոփոխվող

«Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերություն

3․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2026 թվականի հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

2026

թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող

«Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերություն

4․

«Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2026 թվականի հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

2026

թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքի 25-րդ հոդվածով լրացվող 29․6-րդ հոդվածի 3-րդ մաս

5․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2026 թվականի

հոկտեմբերի 2- րդ տասնօրյակ

2026

թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքի 8-րդ հոդվածով

փոփոխվող

«Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ»

կետ

6․

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2019 թվականի մարտի

29-ի N 300-Ն որոշման մեջ

փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

2026 թվականի

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

2026

թվականի

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջում

«Պետական տուրքի

մասին» օրենքում

փոփոխություններ

կատարելու մասին» 2026

թվականի հունվարի 20-ի

ՀՕ-12-Ն օրենքի 1-ին

հոդվածով նոր

խմբագրությամբ

շարադրվող «Պետական

տուրքի մասին» օրենքի

14-րդ հոդվածի 1-ին մասի

8-րդ կետ

7.

«Հայաստանի Հանրապետությունում

կացության կարգավիճակ չունեցող

օտարերկրացի դատապարտյալներին,

կալանավորված անձանց կամ

պրոբացիայի շահառու հանդիսացող

անձանց տրամադրվող տեղեկանքի ձևը

և տրամադրման կարգը հաստատելու

մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

2026 թվականի

դեկտեմբերի

1-ին

տասնօրյակ

2026

թվականի

դեկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջում

«Օտարերկրացիների

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2026 թվականի

հունվարի 20-ի ՀՕ-11-Ն

օրենքի 3-րդ հոդվածով

փոփոխվող

«Օտարերկրացիների

մասին» օրենքի 7-րդ

հոդվածի 4-րդ մաս

8.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 419-Ն

որոշման մեջ

փոփոխություն կատարելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

2026 թվականի

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

2026

թվականի

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջում

«Օտարերկրացիների

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2026 թվականի

հունվարի 20-ի ՀՕ-11-Ն

օրենքի 3-րդ հոդվածով

փոփոխվող

«Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց

 

15.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ