ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1490-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 287.5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացման կարգը, ժամկետը և պարբերականությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1490-Ն որոշման |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N __________
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
I. Ժամանակավոր պահպանության հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքներ |
||||||||||||||
|
N |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքում առկա ապրանքների՝ |
2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածք մուտք եղած ապրանքների՝ |
3. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքից դուրս բերված՝ 1-ին և 2-րդ բաժիններում նշված ապրանքների՝ |
4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքում ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների մնացորդ | |||||||||
|
Անվանումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Անվանումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Անվանումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Դուրսբերման հիմքը |
Անվա- նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) | ||||||
|
հիմնական |
լրացուցիչ |
հիմնական |
լրացուցիչ |
հիմնական |
լրացուցիչ |
հիմնական |
լրացուցիչ | |||||||
|
1) |
||||||||||||||
|
2) |
||||||||||||||
|
II. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ | |||||||||||||||||||
| N |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
5. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ ապրանքների՝ |
6. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածք մուտք եղած ապրանքների՝ |
7. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքից դուրս բերված (ֆիզիկական անձանց մատակարարված)` 5-րդ և 6-րդ բաժիններում նշված ապրանքների՝ |
8. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածք հետ վերադարձված՝ 5-րդ և 6-րդ բաժիններում նշված ապրանքների՝ |
9. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքում «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ 5-րդ, 6-րդ, 8-րդ բաժիններում նշված ապրանքների մնացորդային | |||||||||||||
| Հայտա-րարագրի համար | Անվա-նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Հայտա-րարագրի համար |
Անվա-նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Անվա-նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Դուրս-բերման ծանուց-ման համարը |
Անվա-նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ ԱԱ) |
Անվա-նումը |
Քանակը (չ/մ ըստ ԱՏԳ
ԱԱ) | |||||||
|
հիմնա-կան |
լրացու-ցիչ |
հիմնա-կան |
լրացու-ցիչ |
հիմնա-կան |
լրացու-ցիչ |
հիմնա-կան |
լրացու-ցիչ |
հիմնա-կան |
լրացու-ցիչ | ||||||||||
|
1) |
|||||||||||||||||||
|
2) |
|||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1490-Ն որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների (այսուհետ՝ օպերատորներ) կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 429.5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան՝ ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացման հետ կապված հարաբերությունները։
2. Հաշվետվությունները օպերատորների կողմից կոմիտե են ներկայացվում կոմիտեի կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով։
3. Անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքների վերացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում օպերատորները թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների էլեկտրոնային օրինակները ներկայացնում են կոմիտե:
4. Հաշվետվությունները օպերատորների կողմից ներկայացվում են կիսամյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
5. Հաշվետվությունները գրանցվում են կոմիտեի կողմից՝ ստանալով գրանցման համար, որը բաղկացած է հաշվետվության ներկայացման ամսաթվից, հերթական համարից (տարեկան կտրվածքով), էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ համապատասխան ռեեստրում հաշվառման վկայականի համարից:
6. Կոմիտեի կողմից հաշվետվության մեջ սխալների հայտնաբերման դեպքում սույն կարգի 2-րդ կետով սահմանված եղանակով` օպերատորին է ուղարկվում ծանուցում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտված հաշվետվության ներկայացման վերաբերյալ:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո, նույն կետով սահմանված ժամկետում, օպերատորի կողմից կոմիտե է ներկայացվում ճշգրտված հաշվետվությունը։
8. Հաշվետվությունների մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում օպերատորները կարող են ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե սույն կարգի 6-րդ կետին համապատասխան կոմիտեի կողմից տվյալ տեղեկության ճշգրտման առնչությամբ ծանուցում չի ուղարկվել։
9. Ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելիս օպերատորները լրացնում են ներկայացված հաշվետվության միայն այն բաժինները, որոնք ճշգրտվում են:
10. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
11. Անկախ սույն կարգի 4-րդ կետով սահմանված պարբերականությունից, հաշվետվությունները օպերատորների կողմից ենթակա են կոմիտե ներկայացման՝ կոմիտեի կողմից համապատասխան հարցման առկայության դեպքում, եթե մաքսային մարմնի կողմից առկա է մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտություն։
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցումը օպերատորներին է ուղղվում մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցման մեջ նշվում են մաքսային հսկողության իրականացման իրավական հիմքը, մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտության հիմնավորումը և այն ժամանակահատվածը, որի համար հաշվետվությունը ենթակա է ներկայացման:
14. Օպերատորները կոմիտեի հարցման հիման վրա սույն կարգի 11-րդ կետով սահմանված հաշվետվությունները ներկայացնում են մինչև հարցումը ստանալու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|