ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 1708-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար մաքսային վճարների» բառերով.

2) որոշման նախաբանում «և 175-րդ հոդվածի 10-րդ մասին» բառերը փոխարինել «, 175-րդ հոդվածի 10-րդ մասին և 186.5-րդ հոդվածի 9-րդ մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական: