ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0259 Ն. 25.09.2026
|
25 սեպտեմբերի 2026 թվականի |
թիվ 259-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանված առավելագույն միջնորդավճարների կիրառման դեպքերը,
հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 9-ի «Անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր, ինչպես նաև միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերի կիրառման դեպքերը և կարգը սահմանելու մասին» թիվ 27-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տրամադրած ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը, ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տրամադրած յուրաքանչյուր ֆիզիկական ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների ամսական շրջանառությունը չի գերազանցում 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը, յուրաքանչյուր ֆիզիկական ՊՈՍ տերմինալով» բառերով,
2) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7․ Սույն որոշման 6-րդ կետում նշված ժամանակահատվածում նոր ստեղծվող և սույն որոշման հավելված 1-ով նկարագրված վաճառակետի տեսակի կոդ ունեցող անձանց ցանկում ընդգրկված սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար կիրառվում են սույն որոշմամբ սահմանված միջնորդավճարների և միջբանկային պարգևավճարների առավելագույն սահմանաչափերը՝ տնտեսվարող սուբյեկտի պետական ռեգիստրում գրանցման օրվանից մինչև դրան հաջորդող տարվա փետրվարի վերջին օրացուցային օրը ներառյալ։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-10-05 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|