ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 422
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация
Статус
Չի գործում (06.07.1994-01.05.1997)
Первоисточник
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
29.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 29 հուլիսի 1992 թվականի N 422

քաղ. Երևան

 

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկներում և կազմակերպություններում աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմանման հարցում հստակություն մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման հետևյալ կարգը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների (տեսչությունների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կենտրոնական ապարատների, դատախազության և դատական մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պատգամավորների գյուղական, ավանային և շրջանային ենթակայության քաղաքների խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում.

գ) հանրապետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են համապատասխան վերադաս կառավարման մարմինները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում.

դ) տեղական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում:

2. (կետն ուժը կորցրել է 06.07.94 N 292)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ