ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1454-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (09.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.10.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2026
Дата вступления в силу
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1454-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: